login
Արևմտահայերենի վերին միջանկյալ մակարդակ -մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացի ավարտին ուսանողները ձեռք կբերեն համապարփակ լեզվական հմտություններ՝ ուսումնասիրելով թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ և նախադասություններ։ Նրանք կսովորեն ճիշտ օգտագործել տարահիմք և զարտուղի բայերը։ Ուսանողները կզարգացնեն իրենց հմտությունները՝ երկխոսություններում և տեքստերում այդ բառերը և արտահայտությունները ճիշտ օգտագործելով։ 

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի/նամակագրության, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով, 
  • ընթերցեն և քննարկեն առցանց տեքստերն ու նյութերը, 
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների համակարգը:

Թեմաները

  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, տարահիմք բայեր, վերաբերականների տեսակները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, տարահիմք բայեր, վերաբերականների տեսակները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար, 
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, անկանոն բայեր, վերաբերականների տեսակները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար, 
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, զարտուղի բայեր, վերաբերականների տեսակները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, զարտուղի բայեր, կետադրություն՝ ստորակետ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, զարտուղի բայեր, կետադրություն՝ ստորակետ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար, 
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, զարտուղի բայեր, կետադրություն, բացականչական նշանի գործածումը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար, 
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, զարտուղի բայեր, կետադրություն՝ շեշտ, բութ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար։

Ուսուցման արդյունքները

Դասընթացի ավարտին ուսանողները ձեռք կբերեն համապարփակ լեզվական հմտություններ՝ ուսումնասիրելով թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ և նախադասություններ։ Նրանք կսովորեն ճիշտ օգտագործել տարահիմք և զարտուղի բայերը։ Ուսանողները կզարգացնեն իրենց հմտությունները՝ երկխոսություններում և տեքստերում այդ բառերը և արտահայտությունները ճիշտ օգտագործելով։ Խոսքում կկարողանան ներառել վերաբերականների տարբեր տեսակները։ Դասընթացի շրջանակում ուսանողները կհասկանան և ճիշտ կկիրառեն կետադրական նշանները՝ ստորակետը, վերջակետը, միջակետը, չակերտները, փակագծերը, բազմակետերը։ Վարժությունները, տեքստերի վերլուծությունը և երկխոսությունները կնպաստեն ուսանողների լեզվական կարողությունների ամրապնդմանը։   Այս համապարփակ մոտեցումը կօգնի ուսանողներին հստակ և ճշգրիտ հաղորդակցվել՝ կիրառելով լեզվի տարբեր բաղադրիչները ինչպես առօրյա, այնպես էլ կոնկրետ իրավիճակներում: 

Դասացուցակը

Կանոնավոր ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի շաբաթական մեկ դաս ձևաչափով և դասընթացը կավարտվի 9 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։ Երկարատև ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի հետևյալ ձևաչափով՝ մեկ դաս երկու շաբաթում և դասընթացը կավարտվի 16 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ծանոթացման շաբաթ. ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ

Շաբաթ 1-16

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Շաբաթ 16

Ավարտական ​​քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Կ. Առաքելյան, «Դիւրին Հայերեն 1,2,3», (Բեյրութ, 2007)
  • Հ. Չոլաքյան, «Արևմտահայերենի քերականություն. կանոնակարգ և խնդիրներ» 1. և 2 հատորներ, (Երևան,2017)
  • Հիլդա Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ Գրական Լեզվի Ուսումնական Ձեռնարկ», (Երևան, 2009)
  • Զ. Մելքոնյան, «Արդի Հայերենի Գործնական Քերականություն», (Բեյրութ, 1981)
  • Տոնիկյան ,«Հայոց Լեզվի Նոր Բառարան»,(Բեյրութ 1992)