ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը՝ ավանդական ուսուցման մեթոդները հարստացնելով արդի տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա ռեսուրսներով: Ծրագիրն առաջին անգամ կիրառվել է 2009 թվականին Շարժայի (ԱՄԷ) Օհանեսյան հայկական դպրոցում:
ՀՎՀ-ի դասընթացներին կարող են մասնակցել ամբողջական դասարաններ: Նախնական համաձայնությունը ձեռք է բերվում ՀՎՀ-ի և դպրոցի/համայնքի պատասխանատուների միջև, այնուհետև սկսվում է դասարանի ուսուցչի և ՀՎՀ-ի հեռավար դասախոսի միջև համագործակցությունը: Այն շարունակվում է ողջ ուսումնական շրջանի ընթացքում և միտված է ապահովելու ուսանողների ուսման արդյունավետությունը և բարձր առաջադիմությունը:
Մասնակցության համար տեխնիկական պահանջները հետևյալն են՝ ինտերնետ կապ, համակարգչային սրահ կամ դասարան, մեկ համակարգիչ մեկ աշակերտի համար կամ պրոյեկտոր/էկրան ամբողջ դասարանի համար:
Վիդեո
մասնակցության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող են ստանալ՝
գրելով մեր էլ. հասցեին hybrideducation@avc-agbu.org
ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը հաջողությամբ իրականացվել է թվով 66 հայկական համայնքներում և դպրոցներում՝ Լատինական Ամերիկայից մինչև Վրաստան և Կանադայից մինչև Ռուսաստան: