login
Սոցիալ-մշակութային միջոցառումներ
Վիրտուալ այց
Ամառային փառատոները Հայաստանում
Հայաստանը հիանալի վայր է փառատոների սիրահարների համար։ Այստեղ գրեթե ամեն շաբաթ կազմակերպվում են աշխույժ միջոցառումներ՝ հատկապես ամռանը։ Մշակութային տոնակատարություններով, տեղի ավանդույթներով հագեցած փառատոները գրավում են այցելուներին և հնարավորություն են տալիս ուսումնասիրել երկրի հարուստ ժառանգությունը և զվարթ ոգին: Այս միջոցառման նպատակն է ուսումնասիրել ամենահայտնի փառատոներից մի քանիսը, որոնք արդեն դարձել են մշակույթի մի մասը։

Աշխարհի որ ծայրում էլ լինեն, ՀՎՀ-ի ուսանողները կարող են մասնակցել վիրտուալ շրջայցերին և սոցիալ-մշակութային միջոցառումներին, որոնց թվում են Հայաստանի թանգարանների վիրտուալ շրջայցերը, հայ ազգային տոների և ավանդույթների վերաբերյալ մշակութային միջոցառումները: Միջոցառումները ստեղծում են այնպիսի զգացողություն, կարծես բոլորը միևնույն լսարանում են, ինչն էլ նպաստում է ուսանողների միջև ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը: Յուրաքանչյուր ուսումնական շրջանում նախատեսվում է անցկացնել երկու և ավել սոցիալ-մշակութային միջոցառում: Միջոցառումներն ընդգրկում են բազմաթիվ և բազմաբնույթ թեմաներ Հայաստանի տարբեր բնագավառների վերաբերյալ: Դրանք կարող է վերաբերել պատմությանը, մշակույթին, զբոսաշրջությանը, փոփ մշակույթին և այլ արդի թեմաներին`տնտեսությանը և ժամանակակից արվեստին: