login
Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում՝ Երևանում և Դսեղում

1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում ծնվել է ականավոր բանաստեղծ, գրող, քաղաքացիական ակտիվիստ, իր ժամանակի ամենանշանավոր մտավորական Հովհաննես Թումանյանը։ Լոռվա ժողովրդի ու բնության ոգին ու գեղեցկությունը արտահայտված է նրա բանաստեղծություններում, պատմվածքներում ու հեքիաթներում։ ՀՎՀ առցանց սոցիալ-մշակութային միջոցառման ընթացքում կայցելենք Թումանյանի՝ Երևանի և Դսեղի թանգարանները և կծանոթանանք «Ամենայն հայոց բանաստեղծի» կյանքին և ստեղծագործություններին: