login
Գաղտնիության քաղաքականություն

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ապահովում է Ձեր տվյալների անվտանգությունը: Սույնով տեղեկացնում ենք, որ այն պահից, երբ Դուք արձանագրվում եք մեր կայքում և սկսում եք սովորել, ՀՎՀ-ն հավաքագրում, պահպանում և մշակում է Ձեր անձնական տվյալները: ՀՎՀ-ն հանդիսանում է այս կայքում հավաքագրված անձնական տվյալների պահպանման և օգտագործման միակ կազմակերպությունը: Ձեր անձնական տվյալները մենք չենք վաճառում կամ փոխանցում այլ անձանց: Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է ստացված բոլոր տեղեկություններին՝  առցանց կամ անցանց (offline), ինչպես նաև էլեկտրոնային, գրավոր կամ բանավոր ցանկացած հաղորդակցության:

ՀՎՀ-ի գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել կամ թարմացվել: Սույն փաստաթղթի հղումը՝ վերջին թարմացումներով, կարող եք գտնել մեր կայքում:

 

Անվտանգություն

 

Մենք ապահովում ենք Ձեր քարտային փոխանցումների անվտանգությունը: Կրեդիտային քարտի տվյալները պահպանելու համար կիրառում ենք ընդունված պրակտիկա և տեխնոլոգիաներ: Մենք օգտագործում ենք բարձրորակ ծածկագրում և անվտանգ https արձանագրություն (protocol) ՝ Ձեր բրաուզերի ծրագրակազմին միանալու և պաշտպանելու Ձեր կողմից մեզ տրամադրած կրեդիտային քարտի տեղեկատվությունը: Մենք իրականացնում ենք անվտանգության տարբեր միջոցառումներ՝ պաշտպանելու Ձեր անձնական նույնականացման տվյալները և բացառելու դրանց օգտագործումը չարտոնված անձանց կողմից ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ կազմակերպությունից դուրս: ՀՎՀ-ի վեբ սերվերները տեղադրված են փակ և անվտանգ միջավայրում, իսկ համակարգչային համակարգերը պահպանվում են տվյալների անվտանգության չափանիշներին համապատասխան: Այդուհանդերձ, պետք է տեղյակ լինեք, որ համացանցում չկա «կատարյալ անվտանգություն», և երրորդ անձինք կարող են ոչ օրինական ճանապարհով մուտք գործել Ձեր անձնական գործարքների և հաղորդագրությունների դաշտ:

 

Անձնական տվյալների հավաքագրում՝ Ձեր համաձայնությամբ

 

Մենք Ձեր տվյալները հավաքագրում ենք միայն Ձեր համաձայնությունը ստանալուց հետո և միայն մեր կայքում Ձեր պահանջած ծառայությունները մատուցելու համար: Այդ տվյալները չեն օգտագործվում որևէ այլ նպատակով և չեն փոխանցվում որևէ այլ անձանց:

Երբ գրանցվում եք մեր կայքում, մենք հավաքագրում և մեր ներքին ցանցում պահպանում ենք հետևյալ տվյալները՝ Ձեր անունը, ազգանունը, էլ. հասցեն, երկիրը և քաղաքը: Երբ գրանցվում եք մեր կայքում, քուքիներում (cookies) պահպանվում են նաև Ձեր անունը և էլ. հասցեն: Նպատակը մեր կայքում Ձեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելն է, որպեսզի հաջորդ անգամ կայք մուտք գործելիս ստիպված չլինեք կրկին լրացնել Ձեր տվյալները: Այդ քուքիները (cookies) Ձեր համակարգչում պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք ջնջել:

 

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ենք վերապահում արգելափակել օգտատերերին մեր տվյալների բազայից:

 

Վիճակագրական տվյալներ

Մեր կայքը կիրառում է Google Analytics-ի պարզագույն ձևը: Այս վեբ վերլուծության միջոցով կայքի հաճախելիության վերաբերյալ տվյալները հավաքվում են ԱՄՆ-ում տեղակայված Google-ի սերվերում: Մենք պարբերաբար վերլուծում ենք այդ տվյալները և բարելավում ենք մեր կայքի գործածումը: Հավաքագրվող տվյալները ներառում են՝ օգտատիրոջ եզակի ID-ն (սահմանված Google Analytics-ի կողմից), այցի ամսաթիվը և ժամը, հարցման բովանդակությունը (կոնկրետ կայք), վեբ էջի URL-ն, որից կատարվում է հարցումը, էջի URL-ն, որը դիտվել է նախքան ընթացիկ էջը, համակարգչային էկրանի լուծաչափը (resolution), ժամը՝ ըստ տեղական ժամանակային գոտու, նիշքերը (file), որոնք բացվել են և ներբեռնվել, արտաքին տիրույթում բացված հղումները, սարքի տեսակը, ինչպես նաև տարածաշրջանը, երկիրը և քաղաքը: Եթե չեք ցանկանում, որ Ձեր տվյալները վերահսկվեն և վերլուծվեն Google Analytics-ի կողմից, կարող եք Ձեր բրաուզերում ակտիվացնել «Do Not Track» հրահանգը:

 

Էլ. փոստով շուկայավորում (Email Marketing)

 

Մեր կայքում հաշիվ (account) ստեղծելուց հետո Ձեր էլ. հասցեն ինքնաբերաբար գրանցվում է ՀՎՀ-ի էլ. հասցեների բազայում: Ձեր էլ. հասցեն ՀՎՀ-ի էլ. հասցեների բազայում կարող եք նաև ավելացնել՝ գրելով մեզ կայքի միջոցով («Կապ մեզ հետ» էջում) կամ նամակ ուղարկելով անմիջապես ՀՎՀ-ի աշխատակցին: Դուք կարող եք ցանկացած պահի ապաբաժանորդագրվել (unsubscribe)՝ մեր կողմից ուղարկված էլ. նամակների ստորին մասում սեղմելով «Unsubscribe here» հղման վրա:

 

Սոցիալական ցանցերի օգտագործման ուղեցույց

 

ՀՎՀ-ն իր սոցիալական ցանցերում տրամադրում է հարթակ՝ հաղորդակցվելու, տեղեկություններ և մտքեր ներկայացնելու/կիսելու: Ստորև ներկայացնում ենք սոցիալական ցանցերում հաղորդակցվելու վարքագծի մի շարք կանոններ.

  • խնդրում ենք լինել հարգալից,
  • մենք չենք հանդուրժում զրպարտիչ, անպարկեշտ, խտրական, ագրեսիվ, վիրավորական, բռնության և սպառնալիքի տարրեր պարունակող խոսքը և բովանդակությունը,
  • մենք իրավասու ենք հեռացնել այն բովանդակությունը, որը կկարծենք, որ չի պահպանում վարքագծի վերոնշյալ կանոններից որևէ մեկը,
  • մենք իրավասու ենք արգելափակել այն օգտատիրոջ մուտքը մեր սոց. ցանցեր, ով կկարծենք, որ դրսևորում է անհամապատասխան վարքագիծ:

 

 Հղումներ դեպի այլ կայքեր

 

ՀՎՀ-ի կայքը պարունակում է հղումներ (ժամանակավոր և մշտական) դեպի այլ կայքեր: Մենք վերահսկողություն չենք իրականացնում հղված կայքերի նկատմամբ և պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության ու գաղտնիության քաղաքականության համար: 

 

Տեքստերի և նկարների օգտագործում

 

Եթե ցանկանում եք որևէ տեղեկություն հրապարակել մեր կայքից, ապա գրեք մեզ info@avc-agbu.org էլ. հասցեով:

 

«Տեղեկանիշեր» (cookies)

 

Այս կայքն օգտագործում է տեղեկանիշեր: Շարունակելով կայքի հետ Ձեր աշխատանքը՝ Դուք համաձայնում եք, որ ՀՎՀ-ն տեղեկանիշերի միջոցով տվյալներ հավաքի և պահպանի մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Հավաքագրված տվյալները մեզ օգնում են բարելավել մեր կայքը և ավելի արդյունավետ դարձնել Ձեր աշխատանքը՝ ուսումնասիրելով կայքում տեղադրված հղումների, վեբ էջերի դիտարկումը, կայքում որոնումները:  

 

Ծանուցում ծնողներին

 

ՀՎՀ-ի դասընթացները հասանելի են նաև երեխաների համար: Մենք խրախուսում ենք, որ երեխաները և նրանց ծնողները միասին օգտվեն մեր կայքից և միասին սովորեն: 

 

Փոփոխություններ

 

Մենք պարբերաբար վերանայում ենք մեր գաղտնիության քաղաքականությունը: Բոլոր փոփոխությունները և վերջին թարմացումներն անմիջապես կատարվում են այս փաստաթղթում:

 

Կապ մեզ հետ

 

Եթե ունեք հարցեր սույն գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, գրեք մեզ info@agbu.org էլ. հասցեով կամ փոստով.


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան


Ալեք Մանուկյան 9


Երևան 0070, Հայաստան