login
Վեբինարների շարք

Մեր վեբինարների շարքի միջոցով կարող եք շրջանցել աշխարհագրական սահմաններն ու ժամային գոտիները և վիրտուալ մասնակցել տարբեր սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների և հանրային լսումների, որտեղ ներկայացվում են արդի հետազոտություններ` խթանելով հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ քննարկումներ:

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ՀՎՀ վեբինար
Եռօրյա ՀՎՀ վեբինարների շարք պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:
Ավելին courses_arrow
Հայոց ցեղասպանության սկզբնավորումը Ճակատագրական տարիներ, 1912-15
Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլի) Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպած միջազգային գիտաժողովի ուղիղ հեռարձակումը
Ավելին courses_arrow
ՀԿԱԱ վեբինարների շարք 2022
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվում է կրթական վեբինարների շարք՝ ուղղված հայագիտությանը։ 
Ավելին courses_arrow
Հայերենի դասավանդման հարցերը
Հայերենի դասավանդման հարցերին նվիրված հատուկ հանդիպում-զրույց բանասեր, ազգագրագետ, հայերեն դասագրքերի հեղինակ, խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր և մանկավարժ Հակոբ Չոլաքյանի հետ:
Ավելին courses_arrow
«Բալյանները․ Օսմանյան ճարտարապետությունը և Բալյանների արխիվը»
Բալյաններին ՝ Օսմանյան կայսրության ճարտարապետական ոճը երեք սերունդ ձևավորած հայ անվանի ընտանիքին նվիրված առցանց միջոցառում։ Բյուկե Ուրասը խոսում է Օսմանյան ճարտարապետական ժառանգության վրա այս ընտանիքի անդամների թողած աննկարագրելի ազդեցության մասին։ Միջոցառումը կազմակերպվել է UCLA-ի «Խոստում» հայկական ինստիտուտի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի կողմից։
Ավելին courses_arrow
ՀԿԱԱ վեբինարների շարք 2023
Երկու տարի է, ինչ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվում է կրթական վեբինարների շարքը։
Ավելին courses_arrow
Արցախի հայկական մշակութային ժառանգություն
2023 թվականի աշնանը ՀԲԸՄ ՀՎՀ-ն կազմակերպեց վեբինարների շարք՝ նվիրված Արցախի հայկական մշակութային ժառանգությանը, որը ներառված է ՀՎՀ կրթահարթակի (ALZ) ծրագրում։ Բանախոսը պատմամշակութային փորձագետ և միջազգային մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանն էր, ով ներկայացրեց Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև պահպանությունն ու հեռանկարները։
Ավելին courses_arrow