

To finalize registration please complete following fields
Աշխարհի որ ծայրում էլ լինեն, ՀՎՀ-ի ուսանողները կարող են մասնակցել վիրտուալ շրջայցերին և սոցիալ-մշակութային միջոցառումներին, որոնց թվում են Հայաստանի թանգարանների վիրտուալ շրջայցերը, հայ ազգային տոների և ավանդույթների վերաբերյալ մշակութային միջոցառումները: Միջոցառումները ստեղծում են այնպիսի զգացողություն, կարծես բոլորը միևնույն լսարանում են, ինչն էլ նպաստում է ուսանողների միջև ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը: Յուրաքանչյուր ուսումնական շրջանում նախատեսվում է անցկացնել երկու և ավել սոցիալ-մշակութային միջոցառում: Միջոցառումներն ընդգրկում են բազմաթիվ և բազմաբնույթ թեմաներ Հայաստանի տարբեր բնագավառների վերաբերյալ: Դրանք կարող է վերաբերել պատմությանը, մշակույթին, զբոսաշրջությանը, փոփ մշակույթին և այլ արդի թեմաներին`տնտեսությանը և ժամանակակից արվեստին: