Մայրենի լեզվի օրվան նվիրված երեք վեբինարներից բաղկացած այս շարքն անդրադառնում է հայոց լեզվի պահպանման և սփյուռքում ուսուցման կարևոր թեմաներին։
Վեբինարները կազմակերպվել են ՀՎՀ համահայկական կրթական խորհրդաժողովի առցանց էջում, որը շարունակում է ծառայել որպես համագործակցության, քննարկումների և փորձի փոխանակման հարթակ ամբողջ աշխարհի հայ մանկավարժների համար: