login
Ծրագրային առաջարկներ

ՀՎՀ-ի ուսանողները կարող են կուտակել կրեդիտներ և ստանալ վկայական, դիպլոմ և/կամ մագիստրոսի գիտական աստիճան:

Մագիստրոսի գիտական աստիճան

Մագիստրոսի գիտական աստիճան

ՀՎՀ-ն իրականացնում է «Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը և շնորհում է մագիստրոսի գիտական աստիճան՝ հետևյալ մասնագիտացումներով:

  • Հայոց լեզու և պատմություն
  • Հայոց լեզու և արվեստի պատմություն
  • Հայոց լեզու և մշակույթ

Ծրագիրը ուսանողին հնարավորություն է տալիս հետազոտել հայկական անցյալի և ներկայի լեզվաբանական, պատմական և մշակութային տեսույթները: Միջառարկայական կապերը կիրառելով՝ ուսանողը կզարգացնի հայկական ժառանգության վերաբերյալ իր գիտելիքները, հայագիտության բնագավառում հետազոտություններ կատարելու հմտությունները:

Ընդունելության կարգ

ՀՎՀ-ի մագիստրոսական ծրագրին կարող են դիմել գիտական ցանկացած բնագավառի բակալավրի աստիճան ունեցող ուսանողները: Մագիստրոսական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • համալսարանական դիպլոմ(ներ)ի պատճենը,
  • համալսարանական դիպլոմ(ներ)ի ներդիրի (միջուկի) պատճենը,
  • երկու նամակ-երաշխավորագիր (երաշխավորագրերից առնվազն մեկը պետք է ներկայացնի այն անձը, ով ծանոթ է դիմորդի կրթական հմտություններին և ունակություններին),
  • հիմնավորում 500 բառի սահմաններում, որտեղ դիմորդը պետք է նկարագրի հայագիտության բնագավառի իր հետաքրքրությունը, փորձառությունը (ակադեմիական, մասնագիտական և/կամ անհատական), ինչպես նաև մասնագիտական ակնկալիքները:

Եթե ունեք հարցեր ընդունելության կարգի վերաբերյալ կամ ցանկանում եք հայտ ներկայացնել, ապա կապ հաստատեք ՀԲԸՄ ՀՎՀ-ի Կրթական հարցերով գլխավոր պատասխանատու Մարինե Խաչատուրյանի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ marina.khachaturyan@avc-agbu.org :

Ուսումնառություն և հետազոտական աշխատանք

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ ուսումնական մաս և հետազոտական աշխատանք: Մագիստրոսի գիտական աստիճան ստանալու համար ուսանողը պետք է կուտակի 120 կրեդիտ` ըստ Համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի:

Ուսումնառություն. Ա խմբի և Բ խմբի դասընթացներ (72 կրեդիտ)

Ուսանողն առնվազն 48 կրեդիտ պետք է կուտակի Ա խմբի դասընթացներից՝ հիմնական մասնագիտացում (major): Եթե ուսանողը որպես երկրորդական մասնագիտացում (minor) ընտրել է պատմություն և մշակույթ առարկան, ապա կրեդիտների ընդհանուր թիվը պետք է լինի 24 (Բ խմբի դասընթացներ)՝ հետևյալ հարաբերակցությամբ՝ առնվազն 18 կրեդիտ երկրորդական մասնագիտացման առարկայից + կամընտրական դասընթացներ: Եթե ուսանողը որպես երկրորդական մասնագիտացում ընտրել է արվեստի պատմություն առարկան, ապա կրեդիտների ընդհանուր թիվը պետք է լինի 30 (Բ խմբի դասընթացներ) Դասընթացների ընտրությունը պայմանավորված է ուսանողի մասնագիտացումից: Կրթական խորհրդատուն ուսանողին կուղղորդի դասընթացների ընտրության հարցում:

Հետազոտական աշխատանք. Հ խմբի դասընթացներ և մագիստրոսական թեզ (48 կրեդիտ) Հետազոտական և դասախոսական գործունեության համար (research and teaching assistantship) ուսանողը կկուտակի 36, իսկ մագիստրոսական թեզի համար՝ 12 կրեդիտ:

Ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածության ծավալը առնվազն 160 ժամ է: Այն ներառում է հանդիպումներ դասախոսների և ղեկավարի հետ՝ առցանց կամ անձամբ:

Կրեդիտներ/Մասնագիտացումների ուսումնական պլան

Հայոց լեզու և պատմություն 
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 48 կրեդիտ (Ա խումբ)
Հայոց պատմություն (որպես երկրորդական մասնագիտացում – 18 կրեդիտ) և կամընտրական դասընթացներ (6 կրեդիտ) – 24 կրեդիտ (Բ խումբ)
Հետազոտական աշխատանք և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (Հ խումբ)

Հայոց լեզու և արվեստի պատմություն
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 42 կրեդիտ (Ա խումբ)
Հայկական մշակույթ (12 կրեդիտ) և հայոց պատմություն (դասընթացը պետք է ընդգրկի երկրորդական մասնագիտացման առարկայի հետազոտության ժամանակաշրջանը – 12 կրեդիտ) և կամընտրական դասընթացներ (6 կրեդիտ) – 30 կրեդիտ (Բ խումբ)

Հայոց լեզու և մշակույթ

Եթե ուսանողի ուսումնառության և հետազոտական աշխատանքի հանրագումարային միջին որակական գնահատականը առնվազն «B»/«լավ» է, ապա նրան շնորհվում է մագիստրոսի գիտական աստիճան:
 
Մագիստրոսական ծրագրի խորհրդատվություն 
Կրթական հարցերով գլխավոր պատասխանատուն մագիստրոսական ծրագրի խորհրդատուն է: Նա պատասխանում է ուսանողի հարցերին և տրամադրում է խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության: Ուսանողը կունենա ընթերակա-խորհրդատու, ով կհետևի ուսանողի ուսումնառությանը, կուղղորդի նրան թեզի թեմայի, դասընթացների ընտրության հարցում: Թեման ներկայացվում է Ուսանողների գնահատման հանձնաժողովի հաստատմանը:

Մագիստրոսական թեզ
Ուսանողը մագիստրոսական թեզը գրում է երկու անդամից կազմված հանձնախմբի ղեկավարության ներքո: Մագիստրոսական թեզի թեման ընտրվում է ուսանողի հիմնական մասնագիտացման բնագավառից և ներկայացվում է Ուսանողների գնահատման հանձնաժողովի հաստատմանը: Թեզի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 40 էջ: Այն պետք է համապատասխանի գիտական աշխատանքների չափանիշներին և սկզբունքներին: Մագիստրոսի գիտական աստիճան շնորհվում է ուսումնառությունը և մագիստրոսական թեզը հաջողությամբ ավարտելու/պաշտպանելու դեպքում:

Դիպլոմային ծրագրեր

Դիպլոմային ծրագրեր

Դիպլոմ

Դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ է կուտակել առնվազն 28 կրեդիտ: Ուսանողը հիմնական մասնագիտության/մասնագիտացման (major) որակավորում է ստանում, եթե 28 կրեդիտից 24-ը կուտակել է մեկ բաժնից: Ուսանողը երկրորդական մասնագիտության/մասնագիտացման (minor) որակավորում է ստանում, եթե 28 կրեդիտից 20-ը կուտակել է միևնույն բաժնից:

Անհատական դասընթացներ

Անհատական դասընթացներ

ՀՎՀ-ի անհատական դասընթացներն այն ուսանողի համար են, ով ցանկանում է զարգացնել հայոց լեզվի, պատմության, մշակույթի կամ շախմատի իր գիտելիքները, բայց չի ցանկանում ստանալ գիտական աստիճան կամ դիպլոմ:

Ուսանողը ստանում է ավարտական վկայական:

Կրեդիտներ

Կրեդիտներ

Կրեդիտներ

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողը ստանում է 4 կրեդիտ: Նա ակտիվորեն մասնակցում է առցանց ֆորում-քննարկումներին, անհատական և խմբային աշխատանքներին, կատարում է վարժությունները, ժամանակին հանձնում է շաբաթական առաջադրանքները, քննությունները:

Կրեդիտների փոխանցում

Ուսանողը կարող է ՀՎՀ-ում ստացած իր կրեդիտները փոխանցել այլ ուսումնական հաստատություններ: Ուսանողի պահանջով ՀՎՀ-ն պաշտոնապես տրամադրում է նրա մասնակցության և առաջադիմության մասին տեղեկությունները: 

Ստանալ դիպլոմ/վկայական

Ստանալ դիպլոմ/վկայական

Դիպլոմ

Դիպլոմ կամ վկայական ստանալու համար ուսանողը հայտ է ներկայացնում Ուսանողների գրանցման գրասենյակ՝ (registrar@avc-agbu.org): Դիպլոմի վրա նշվում է շրջանավարտի անուն/ազգանունը, շնորհված գիտական աստիճանը, ավարտած դասընթաց(ներ)ը, հիմնական և երկրորդական մասնագիտության/մասնագիտացման որակավորում(ներ)ը (եթե կիրառելի է), դասընթացն ավարտելու թվականը և ուսումնական հաստատության անունը (ում կողմից շնորհվում է դիպլոմը): Ուսանողին տրվում է նաև դիպլոմի ներդիրը (միջուկը), որը տվյալներ է պարունակում դասընթացի, ուսանողի գնահատականի, կուտակած կրեդիտների և կուտակային դասի միջին միավորի (cumulative grade point average) վերաբերյալ:

Դիմումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

  • Անուն, ազգանուն
  • Ծննդյան տարեթիվ
  • Ավարտած դասընթացը/տարեթիվը
  • Էլ. հասցե

Դիպլոմի էլեկտրոնային տարբերակը շրջանավարտին կուղարկվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ուսանողը կարող է դիմել Ուսանողների գրանցման գրասենյակ՝ (registrar@avc-agbu.org), և ստանալ վկայական:

Վկայականի էլեկտրոնային տարբերակը շրջանավարտին կուղարկվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Անուն, ազգանուն
  • Ծննդյան տարեթիվ
  • Ավարտած դասընթացը/տարեթիվը
  • Էլ. հասցե

Please refer to Կրթական հնարավորություններ for more details.