login
Արևմտահայերենի միջանկյալ մակարդակ-մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասի հիմնական նպատակը ուսանողների գիտելիքները կատարելագործելն է: Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել թեմատիկ բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները և նախադասությունները։ Կկարողանան վարժ տիրապետել անձնական, որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններին, ինչպես նաև հատուկ գոյականներին, երկհնչյուններին, բարդ բառերի բառակազմությանը։ 

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) -1 - 2 ժամ 
  • Քննարկումներ, անհատական և խմբային հանդիպումներ - 2-3 hours
  • Հարցումներ, առաջադրանքներ, ամփոփիչ աշխատանքներ - 2-3 hours
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի/նամակագրության, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով, 
  • ընթերցեն և քննարկեն առցանց տեքստերն ու նյութերը, 
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների համակարգը:

Թեմաները

  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, անձնական դերանուններ, երկհնչյուններ, բառակազմություն, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, որոշյալ դերանուններ, հատուկ գոյականներ, բարդածանցավոր բառեր, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, անորոշ դերանուններ, բաղադրյալ ապառնի ժամանակաձև, գծիկով գրվող բառեր, ժխտական խոնարհում, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, ժխտական դերանուններ, փոխադարձ դերանուններ, բաղադրյալ ապառնին անցյալում ժամանակաձևը, ժխտական խոնարհում, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, ըղձական ապառնիի կիրառումը, դրական և ժխտական խոնարհումները, անորոշ դերբայ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, ըղձական անցյալի կիրառումը, դրական և ժխտական խոնարհումները, հարակատար դերբայ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, անկանոն բայեր, ենթակայական դերբայ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար,
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, համակատար դերբայ, անկանոն բայեր, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար։

Ուսուցման արդյունքները

Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել թեմատիկ բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները և նախադասությունները։ Կկարողանան վարժ տիրապետել անձնական, որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններին, ինչպես նաև հատուկ գոյականներին, երկհնչյուններին, բարդ բառերի բառակազմությանը։ Դասընթացի շրջանակում կանդրադառնան տարբեր ժամանակաձևերի, ներառյալ բաղադրյալ ապառնի և բաղադրյալ ապառնին անցյալում ժամանակաձևերը և դրանց դրական և ժխտական խոնարհումները։ Երկխոսությունների, տեքստերի և վարժությունների միջոցով կամրապնդեն գիտելիքները և կընդլայնեն բառապաշարը։ Դասընթացի համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները կտիրապետեն հայերենի միջանկյալ մակարդակին։

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա մեկ շաբաթում կուսումնասիրեք մեկ դաս, ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ

Շաբաթ 1-16

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Շաբաթ 16

Ավարտական ​​քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Կ. Առաքելյան, «Դիւրին Հայերեն 1,2,3», (Բեյրութ, 2007)
  • Հ. Չոլաքյան, «Արևմտահայերենի քերականություն. կանոնակարգ և խնդիրներ» 1. և 2 հատորներ, (Երևան,2017
  • Հիլդա Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ Գրական Լեզվի Ուսումնական Ձեռնարկ», (Երևան, 2009)
  • Զ. Մելքոնյան, «Արդի Հայերենի Գործնական Քերականություն», (Բեյրութ, 1981)
  • Տոնիկյան ,«Հայոց Լեզվի Նոր Բառարան»,(Բեյրութ 1992)