login
Հայացք ներսից
Հայոց լեզուն և պատմությունը՝ երիտասարդ մասնագետի հետազոտական նոր թեմա 03/22/2022

Ռիկարդո Տորեսը՝ Արգենտինայի Ռոսարիո քաղաքից մի երիտասարդ  հետազոտող մասնագետ, ով չունի հայկական արմատներ,  ուսումնասիրում է հայագիտություն և շատ հեռանկարային է այս ոլորտում: 

«Ես իսպանական և իտալական արմատներ ունեմ, այո՛, բայց ինձ շատ էր հետաքրքրում հայերենը, ուստի իմ դոկտորական ղեկավարն ինձ խորհուրդ տվեց ՀՎՀ դասընթացները»:

 

Ռիկարդոն՝ միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուն, այժմ տնտեսագիտություն է սովորում Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանում (UNR) և մտադիր է մագիստրատուրա անցնել հայոց լեզվի և պատմության գծով:

 

«Սովորում եմ արևմտահայերեն և արևելահայերեն, իհարկե, ՀՎՀ-ի դասընթացներն անցնելով  հրահանգիչների հետ: Ես նաև անցնում եմ հիբրիդային դասընթացը, որը ՀՎՀ-ն կազմակերպել է UNR-ի հետ, անցնում եմ նաև պատմության դասընթաց։ Լեզու եմ սովորում նաև այն պատճառով, որ իմ բժիշկը եղել է Արցախում 1988թ.-ի արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնուհետև 2016թ-ին, իսկ հիմա նրա պատմությունների հիման վրա ես գիրք եմ գրում կատարվածի և դրանից հետո, մասնավորապես՝  2020-ի վերջին պատերազմից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ես ցանկանում եմ հնարավորինս տիրապետել արևմտահայերենին և արևելահայերենին և խորացնել իմ գիտելիքները հայոց պատմությունից»։

 

«Ռիկարդո Տորեսը ՀՎՀ-ում արևմտահայերենի դասընթացների շատ խրախուսված և մեծ մոտիվացիա ունեցող մասնակից է: Լինելով Ռոսարիո համալսարանի պրոֆեսոր՝ նա համալսարանի մի խումբ ուսանողների հետ սկսեց հայերեն սովորել։ ՀՎՀ-ի և Ռոսարիո համալսարանի երկարաժամկետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է հիբրիդային կրթության արդյունավետությունը: Ռիկարդոն սովորում է արևմտահայերենի նախամիջին մակարդակում և հաջողությամբ հաղթահարում է ցանկացած արգելք ու լեզվական դժվարություն»,- ասում է ՀՎՀ առցանց հրահանգիչ Գոհար Գևորգյանը։

 

Չնայած հայերենի բարդ բառերն արտասանելու դժվարություններին, նա երբեք չի հանձնվում, ակտիվորեն մասնակցում է ՀՎՀ-ի կազմակերպած հասարակական բոլոր միջոցառումներին և լեզվական պրակտիկայի հանդիպումներին:

 

«Նրա համառությունը, քրտնաջան աշխատելու կարողությունը և լեզվի ու հայկական մշակույթի նկատմամբ շատ մեծ հետաքրքրությունը օգնում են նրան հաջողության հասնել»,- հավելեց Գոհար Գևորգյանը:

 

«Ես ուրախ կլինեմ խորհուրդ տալ ՀՎՀ դասընթացները, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ են և լավ կազմակերպված, և սա առցանց հայերեն սովորելու շատ լավ միջոց է», - եզրափակեց Ռիկարդոն:

 

Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանը (UNR) առաջին համալսարանն էր Լատինական Ամերիկայում, որը 2021 թվականից ընդգրկեց ՀՎՀ-ի դասընթացներն իր ուսումնական ծրագրում: Բացի լեզվի դասերից՝ ուսանողները կարող են ծանոթանալ Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերի, ՀՎՀ-ի կողմից առաջարկվող սոցիալական միջոցառումների և կրթական այլ հնարավորությունների միջոցով: