login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ը մասնակցեց Ֆրանսիական համալսարանում կազմակերպված կրթական ցուցահանդեսին 10/05/2010

Մեկօրյա այս միջոցառումը կազմակերպել էր ARMACAD-ը՝ 2001-ին հիմնված «Լեզվի օրվա» առթիվ: Հանրության համար բաց եւ անվճար կազմակերպված այս միջոցառումը լեզվի ուսուցման տարատեսակ ձեռնարկներ էր ներկայացնում: Մասնակից 4 կազմակերպություններից մեկը ՀՎՀ-ն էր: Մյուսներն էին Բրիտանական խորհուրդը, DAAD-ն եւ Alliance Francaise D’Armenie-ն:

Բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ջոել Լե Մորզելեքը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լեզենբերգերը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Շառլ Լոնսդաիլը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանց Ջոհան Շմիդտը: