Առաջարկներ
Ընդունելութիւն
| ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ | ԴԱՍԸՆԹԱՑՔ |
|---|---|---|
| Ձմեռ 2027 | Դեկտեմբեր 4 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 20 (Կիրակի) 2026 | Յունուար 11 (Երկուշաբթի) - Մարտ 16 (Երեքշաբթի) |
| Գարուն 2027 | Մարտ 12 (Ուրբաթ) – Մարտ 28 (Կիրակի) | Ապրիլ 5 (Երկուշաբթի) – Յունիս 8 (Երեքշաբթի) |
| Ամառ 2027 | Յունիս 4 (Ուրբաթ) – Յունիս 20 (Կիրակի) | Յուլիս 5 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 7 (Երեքշաբթի) |
| Աշուն 2027 | Սեպտեմբեր 3 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 19 (Կիրակի) | Հոկտեմբեր 4 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 7 (Երեքշաբթի) |
Արևելահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել թեմատիկ բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները և նախադասությունները։ Լեզվական տարբեր տարրերի՝ անկանոն հոգնակի գոյականների, պարզ և բարդ բառերի և ցուցական դերանունների միջոցով կբարելավեն հայերենի իմացությունը։ Ապա կանդրադառնան հարցական դերանուններին, շաղկապներին և կուսումնասիրեն ավելի բարդ կառույցներ՝ չափ ու քանակի մակբայներով, գոյականի հոլովներով և ածանցավոր բառերով։ Երկխոսությունների, տեքստերի և վարժությունների միջոցով կամրապնդեն գիտելիքները և կընդլայնեն բառապաշարը։
Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա մեկ շաբաթում կուսումնասիրեք մեկ դաս, ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը
Ծանոթացման շաբաթ.
ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)
Միջանկյալ քննություն
Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ավարտական քննություն
Ավարտական քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: