Առաջարկներ
Ընդունելութիւն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ | ԴԱՍԸՆԹԱՑՔ |
---|---|---|
Ձմեռ 2025 | Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024 | Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի) |
Գարուն 2025 | Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի) | Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի) |
Ամառ 2025 | Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի) | Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Աշուն 2025 | Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 21 (Կիրակի) | Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կտիրապետեն թեմատիկ հիմնական բառապաշարին և կունենան քերականական տարրական գիտելիքներ։ Ուսանողները կկարողանան հաղորդակցվել շրջապատի հետ՝ լսելով մարդկանց, ովքեր խոսում են առօրեական թեմաների շուրջ: Նրանք կհասկանան և կխոսեն իրենց անձնական և ընտանեկան կյանքի, նախասիրությունների, գնումների, բնակության վայրի, աշխատանքի և ժամանցի, ինչպես նաև տոների և միջոցառումների մասին՝ օգտագործելով բառապաշարը։ Ուսանողները կկարողանան կարդալ պարզ տեքստեր և հայտարարություններ, ինչպես նաև գրել կարճ շարադրություններ, պարզ հաղորդագրություններ՝ օգտագործելով դասերում ներառված ակտիվ բառապաշարը և քերականական կառուցվածքը:
Կանոնավոր ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի շաբաթական մեկ դաս ձևաչափով և դասընթացը կավարտվի 9 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։ Երկարատև ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի հետևյալ ձևաչափով՝ մեկ դաս երկու շաբաթում և դասընթացը կավարտվի 16 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։
Ծանոթացման շաբաթ.
Ծանոթացման շաբաթ.ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։ Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ
Դաս 1-16
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)
Միջանկյալ քննություն
Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ավարտական քննություն
Ավարտական քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: