login
Հայացք ներսից
«Մեր համայնքում միշտ խորհուրդ եմ տալիս գրանցվել ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներին» 09/06/2023

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Նիկ Բագդասարը՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, խոսում է իր հայկական արմատների, հայրենիք այցելությունների և ՀԲԸՄ ՀՎՀ առցանց դասընթացների միջոցով հայերենի իմացությունը բարելավելու մասին:

 

Նիկի հայրը ծնվել է Արցախում՝ Մելիքաշեն փոքրիկ գյուղում։ Սակայն Նիկը երբևէ չի եղել այդ գյուղում։ Յոթանասունական և ութսունական թվականներին նա երեք անգամ այցելել է Հայաստան։ Եղել է Երևանում, Ծաղկաձորում, Սևանում և Դիլիջանում։

 

Չնայած հայերենից հիմնական գիտելիքներ ունենալուն և Ֆրանկֆուրտի հայ համայնքների անդամների հետ հայերենով հաղորդակցվելուն՝ Նիկի համար բարդ էր բնիկներին հասկանալը։ Հենց այս պատճառով էլ նա որոշեց գրանցվել ՀԲԸՄ ՀՎՀ առցանց դասընթացներին և բարելավել իր՝ հայերենի գիտելիքները։

 

«Նախքան ՀԲԸՄ ՀՎՀ-ում դասընթացները սկսելը ես որևէ ակնկալիք չունեի։ Բայց ինձ շատ են դուր գալիս ուսումնական ծրագիրը և առցանց դասընթացների բովանդակությունը», - ասում է Նիկը։ Սկսելով նախամիջանկյալ մակարդակից՝ երկու տարի անց Նիկը հասավ արևելահայերենի բարձրագույն մակարդակի և նույնիսկ վերջերս ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից ստացավ հայոց լեզվի վկայական:

 

Նա սովորելու մեծ ցանկություն ունի և շատ է սիրում ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացները։ Խնդրում է, որ իրեն լրացուցիչ նյութեր տրամադրեն, նաև ասում է, որ լավ կլիներ՝ դասերն ավելի երկար տևեին։

 

«Ֆրանկֆուրտի մեր Հայկական Մշակութային Միության բոլոր անդամներին միշտ խորհուրդ եմ տալիս գրանցվել ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներին, և ոմանք արդեն գրանցվել են: Ես համոզված եմ, որ ՀԲԸՄ ՀՎՀ ծրագիրն արդյունավետ է, բայց որ ավելի կարևոր է՝ շատ հետաքրքիր»։

 

Հայերենի դասընթացներից բացի Նիկը ոգևորվածությամբ մասնակցում է նաև ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի դասընթացներին։ Նա նախատեսում է շարունակել ուսումը և ՀԲԸՄ ՀՎՀ-ի օգնությամբ ավելի ամրապնդել իր հմտություններն ու գիտելիքները հայերեն առարկաների բնագավառներում: