login
Հայացք ներսից
«ՀՎՀ-ի ծրագիրն ավարտելով՝ սկսում ես լիովին գնահատել հայոց լեզուն» 09/12/2022

ՀՎՀ-ի շրջանավարտ Արա Իշանյանը ծնվել և մեծացել է Նյու Յորքի հայկական ընտանիքներից մեկում: Չնայած ծնողների եռանդուն ջանքերին, մանուկ հասակում Արան դժվարանում էր հայերեն խոսել։ Սակայն, մի քանի տարի անց, ամեն ինչ փոխվեց։


Երիտասարդ հասակում նա հետզհետե ներգրավվեց հայ համայնքի կյանքում, իսկ ավելի ուշ, ընտանիքի հետ Հայաստան կատարած իր առաջին այցից հետո, հասկացավ, որ ժամանակն է սովորելու իր նախնիների լեզուն։ Որոնումների արդյունքում նա տեղեկացավ ՀՎՀ-ի առցանց դասընթացների մասին, որտեղ և սկսեց իր ուսումնական ուղին՝ սովորելով արևմտահայերեն:


«2022 թվականի մարտին ես ավարտեցի ՀՎՀ-ի` արևմտահայերենի ուսումնական ամբողջ ծրագիրը։ Իմ ունեցած ամենահետաքրքիր ճամփորդությունն էր», - ասում է Արան։ «Այժմ, երբ ես մեկնում եմ Կալիֆորնիա բիզնես նպատակով, այնտեղ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելիս՝ ժամերով խոսում եմ հայերեն»:


Խոստանալով Հայաստան իր հաջորդ այցի ժամանակ խոսել միայն հայերեն` Արան այժմ դարձել է նաև ՀՎՀ-ի «դեսպանը» նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել լեզուն։ «Ծրագիրն ավարտող յուրաքանչյուր անհատ իսկապես կգնահատի հայոց լեզուն, ՀՎՀ-ի առաքելությունը և բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ ծրագիրն ու ուսումնական գործընթացը յուրահատուկ է դառնում»:


Արան մի հետաքրքիր տեսասահիկ է պատրաստել, որտեղ պատմում է լեզուն սովորելու իր անձնական փորձառության մասին։ Առաջարկում ենք դիտել այն։

Սեղմեք այստեղ՝ որպես տեսանյութ դիտելու համար: