login
Հոդվածներ
ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանի ոգեշնչող դասախոսությունը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կրթական համայնքի համար 10/15/2021

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին հայկական կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ, համայնքի ղեկավարներ` Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, միացան Թարգմանչաց տոնին և Ուսուցիչների օրվան նվիրված առցանց միջոցառմանը։ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը հանդես եկավ «Հայեցի կրթությունը և վիրտուալ աշխարհը» խորագիրը կրող դասախոսությամբ։

Միջոցառումը, որը նախաձեռնել էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի դիվանապետը, մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով և Տերունական աղոթքով, ապա շարունակվեց տեղեկատվական տեսանյութերով։

Հիմնական ելույթով հանդես եկավ դոկտ
․ Զորյանը՝ անդրադառնալով հայկական կրթությունը նորագույն տեխնոլոգիաներով ներկայացնելու կարևորությանը, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին։ Ելույթից հետո Կոլլետ Սերոբյանը մասնավորապես նշեց․ «Դոկտ․ Զորյա՛ն, անչափ շնորհակալ եմ, որ այսքան հանգամանալից խոսեցիք ՀՎՀ-ի (Հայկական վիրտուալ համալսարան) ծրագրերի մասին, ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է կիրառել դրանք»։ Շատերն իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև zoom-ի զրուցարանում:

Միջոցառումը ամփոփվեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանի սաների գեղեցիկտեսահոլովակով՝ նվիրված իրենց ուսուցիչներին, մասնակիցների շնորհակալական խոսքերով ևարքեպիսկոպոս Նաջարյանի փակման աղոթքով։

Թարգմանչաց տոնը նվիրված է հայոց գրերի գյուտին և Սուրբ Գրքի թարգմանությանը։ Այն տոնում են աշխարհի բոլոր հայերը 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտից ի վեր։