login
Հոդվածներ
Ուսանողների ռեկորդային թիվ 2023 թվականի ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում 01/20/2023

Այս ձմեռ ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներում ներգրավված են եղել ավելի քան 850 անհատական-առցանց սովորող ուսանողներ, և անցկացվել են 1000-ից ավելի տարբեր դասընթացներ։

 

Հետաքրքիր է, որ առցանց սովորող ուսանողների 38%-ը գրանցվել են հաջորդ մակարդակի դասընթացներին   և ցանկանում են շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում։

 

«Ինչպես միշտ, շատ եմ գնահատում ՀՎՀ-ում ստացած փորձառությունս և ՀՎՀ-ն համարում եմ հայ կրթական բարձր մակարդակի հաստատություն», - ասում է կրթությունը շարունակող ուսանողներից մեկը։ «ՀՎՀ-ում ուսանելն ինձ օգնեց կապվել հայ մշակույթին և հայոց լեզվին, - ասում է մեկ այլ ուսանող։ 

 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ հայերենի կրթությունը բոլորին հասանելի դարձնելու կարևոր դերի մասին նշում է նաև ՀՎՀ-ի դասընթացներին առաջին անգամ գրանցված ուսանողներից մեկը․ «Կարծում եմ՝ հանրությանը հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում ՀՎՀ-ն բացառիկ դեր ունի։ Շատ շնորհակալ եմ այս փորձի համար։ Ես կշարունակեմ իմ ուսումը ՀՎՀ-ում։ Ինձ համար լեզուն շատ հետաքրիր է, իսկ դասընթացներին հետևելը հեշտ է»։

 

Այս ուսումնական շրջանում ուսանողների 25․1%-ը ԱՄՆ-ից էին, 23․9%-ը՝ Ռուսաստանից, 20․9%-ը՝ Հայաստանից, 4․2%-ը՝ Ֆրանսիայից, 3․2%-ը՝ Կանադայից, ինչպես նաև շատ այլ ուսանողներ՝ աշխարհի տարբեր հատվածներից։

 

Այժմ սկսվել է գարնանային ուսումնական շրջանը, և ավելի քան 600 ուսանողներ արդեն գրանցվել են։