login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանի գործընկերը մրցանակի է արժանացել համատեղ ուսումնական ծրագրի համար 03/11/2022

ՀՎՀ-ի շրջանավարտ Մայքլ Քանինգհեմը` Օսթինի համաշխարհային գործերի խորհրդի «Global Scholars Diploma» ծրագրի տնօրենը, արժանացել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի  կրթական կոմիտեի «Հայոց ցեղասպանության կրթություն» մրցանակին՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ նախաձեռնած «Միջազգային կրթություն և ցեղասպանության իրազեկում» ծրագրի համար:


2021 թվականի աշնանը «Global Scholars Diploma» ծրագրի  մասնակից երեք ավագ դպրոցները միացան  ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին՝ մասնակցելու հայոց պատմության առցանց դասընթացին: Տեխասի Դել Վալլե ավագ դպրոցի, Գվատեմալայի և Թայվանի երկու միջազգային դպրոցների աշակերտները մասնակցում են դասընթացին՝ հասկանալու Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների ծագումնաբանության հիմքերը և դրանց գլոբալ ազդեցությունը։

 
«Կարծում եմ, որ այլ երկրների պատմությունն ուսումնասիրելը կարևոր է, քանի որ այն օգնում է ինձ հասկանալու մեր նախնիների հարաբերություններն ու վարքագիծը: Մինչ այս դասընթացը Հայաստանի պատմությանն ընդհանրապես ծանոթ չէի։ Ինձ դուր եկան դասերի աուդիո-լսելու հնարավորությունը։ Սիրով կմասնակցեի ևս մեկ դասընթացի»,- ասում է Սառա Ս. Ալ-Սվաջեդին: Սառան Դել Վալեի ավագ դպրոցի երեք աշակերտներից մեկն է, ով ավարտել է ՀՎՀ-ի պատմության դասընթացը և ստացել դիպլոմ։


«ՀՎՀ-ն կարևոր դեր է խաղացել իմ հաջողության մեջ»,- վկայում է պարոն Քանինգհեմը: Նրա նպատակն է ՀՎՀ-ի գործունեությունը և ծրագրերը տարածել ամբողջ աշխարհում՝ ներգրավելով մեծ թվով միջազգային դպրոցներ: