login
Հոդվածներ
ՀԲԸՄ Սոֆիայի «Հայլեռ» կիրակնօրյա դպրոցի ուսանողները ստանում են ՀՎՀ վկայականներ 05/30/2015
2015թ. հունիսի 3-ին ՀԲԸՄ Սոֆիայի «Հայլեռ» կիրակնօրյա դպրոցի ուսանողները ստացան ՀՎՀ վկայականներ` 2014-2015թթ. ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: «Հայլեռ»-ը ՀՎՀ-ին է միացել 2014թ. ձմեռային ուսումնական շրջանից և աշխարհասփյուռ մի շարք դպրոցների և համայնքների պես օգտվում է ՀՎՀ-ի հայագիտական առարկաների դասավանդման հիբրիդ մեթոդի առավելություններից: Աշակերտները, որ մասնակցում էին արևելահայերենի դասընթացին, բարձր գնահատեցին մուլտիմեդիա դասերը և մայրենի լեզուն օնլայն կրթության արդի տեխնոլոգիաներով և մեթոդներով սովորելու հնարավորությունը: ՀՎՀ ակադեմիական բաժնի տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը և հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը շնորհավորեցին ՀԲԸՄ Սոֆիայի «Հայլեռ» կիրակնօրյա դպրոցի ուսանողներին դասընթացը հաջողությամբ ավարտելու առիթով` հայտնելով, որ ՀՎՀ-ն հպարտ է իրենց հաջողություններով: Աշխարհի շատ ու շատ դպրոցներ և համայնքային կենտրոններ շարունակում են միանալ ՀՎՀ-ի ցանցին հիբրիդ ծրագրի շրջանակներում` լավագույնը քաղելով ավանդական և օնլայն կրթական համակարգերից: