ՀՎՀ հիբրիդ ծրագրի հայոց լեզվի նոր դասընթացներ Եվրոպայի հայկական դպրոցներում
12/08/2017
Ֆրանսիա
2017թ. սեպտեմբերին ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա դպրոցը սկսեց ՀՎՀ հիբրիդ ծրագիրը` տրամադրելով արևմտահայերենի դասընթացներ ֆրանսերեն լեզվով։
Դասընթացները հնարավոր դարձան դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Մկրտիչ Բասմաջյանի ջանքերի շնորհիվ, ով ավելի վաղ Հայաստան կատարած այցի ժամանակ վերապատրաստման 5-օրյա ինտենսիվ դասընթացներ էր անցել Հայկական վիրտուալ համալսարանում։ Մոտ 20 ուսանող տարիքային տարբեր խմբերից մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ մասնակցում են շաբաթական դասընթացներին։
Բուլղարիա
ՀԲԸՄ Հասկովոյի շաբաթօրյա դպրոցի աշակերտները շուտով կսովորեն հայերեն ՀՎՀ հիբրիդ ծրագրի մրջոցով։ 2017թ. նոյեմբերին ՀԲԸՄ Պլովդիվի հիբրիդ դասարանի ուսուցիչ Ալվարդ Պատվականյանը Հասկովոյում ներկայացրեց ՀՎՀ հիբրիդ ծրագրի առավելությունները։ Այդպիսով ծրագրին միանալու որոշում կայացվեց։
ՀՎՀ-ն շարունակում է ակտիվ համագործակցել ՀԲԸՄ Պլովդիվի շաբաթօրյա դպրոցի, ինչպես նաև ՀԲԸՄ Սոֆիայի կիրակնօրյա դպրոցի հետ, որտեղ կանոնավոր կերպով տրամադրվում են հայոց լեզվի դասընթացներ` համաձայն կրթական ծրագրի:
2017 թվականի հուլիսին ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի «Հայլեռ» ամառային ճամբարի ավելի քան 40 երեխաներ մասնակցել են ՀՎՀ-ի դասընթացների վրա հիմնված հայոց լեզվի ամենօրյա դասերին և իմացել են Վարդավառի տոնակատարության մասին առցանց սոցիալ-մշակութային միջոցառման ժամանակ։