login
Հոդվածներ
Ծանոթություն հայկական ժառանջության հետ ՀՎՀ հասարակական միջոցառումների միջոցով 02/27/2023

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), նվիրված լինելով հայկական մշակույթի և ժառանգության տարածման ու պահպանման գործին, կազմակերպում է հասարակական տարբեր միջոցառումներ և վիրտուալ շրջագայություններ, մշտապես աշխատում է բարելավել և հարստացնել կրթական բովանդակությունը հատուկ պատրաստված անիմացիաներով, տեսողական վարժություններով, մուլտիմեդիա ռեսուրսներով և այլն: ՀԲԸՄ ՀՎՀ հասարակական միջոցառումների նպատակներն են  կրթել և միավորել աշխարհի տարբեր ծայրերի առցանց սովորող ուսանողներին:

 

Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ նոր դպրոցներ օգտվում են ՀՎՀ հիբրիդային կրթական ծրագրից, որը հասանելի է 7 լեզուներով:

 

Փետրվարի 20-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ն կազմակերպեց հասարակական առցանց միջոցառում Լիբանանի Բեյրութ քաղաքի Հայ Կաթողիկե Մեսրոպյան ավագ դպրոցի և Սուրբ Խաչ Հարբոյան վարժարանի սաների համար: Միջոցառումը կազմակերպվել էր գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, որը համընկնում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի հետ։ Աշակերտները մասնակցեցին վիրտուալ շրջայցին Հովհաննես Թումանյանի՝ Երևանում և Դսեղում գտնվող տուն թանգարանում՝ ՀՎՀ-ի արևմտահայերենի համակարգող Զեփյուռ Խպլիկյանի ուղեկցությամբ:

 

ՀՎՀ-ի` հայկական մշակույթի տարածմանն ուղղված նվիրման այլ օրինակներ են Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոներին նվիրված հասարակական առցանց միջոցառումները: Այս միջոցառումները կազմակերպվում են՝ նշելու հայկական ավանդույթներն ու սովորույթները՝ ամրապնդելով հայ համայնքը միմյանց կապող ուժը։

 

ՀՎՀ-ի առցանց դասախոսները Գլենդելի R.D White տարրական դպրոցի և Ռուսաստանի Մայկոպ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաներին Երևանում վիրտուալ զվարճալի hop-on hop-off ավտոբուսով տարել էին շրջագայության։ : 

 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի վիրտուալ շրջագայությունները ուսանողներին եզակի հնարավորություն են տալիս ուսումնասիրելու թանգարաններ, պատմական և մշակութային նշանակության այլ վայրեր՝ նրանց նշանակալի կերպով կապելով իրենց իսկ ժառանգության հետ:

 

ՀՎՀ-ի հանձնառությունը՝ խթանել և պահպանել հայկական մշակույթն ու ժառանգությունը, արտահայտվում է տարբեր միջոցառումների և վիրտուալ շրջագայությունների միջոցով, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին ծանոթանալ հայկական մշակույթին և պատմությանը՝ ավելի խորացնելով գնահատանքը ժառանգության հանդեպ: