ՀՎՀ-ն Դեթրոյթի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցում
11/20/2015
ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը (Դեթրոյթ, ԱՄՆ) ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի հավատարիմ մասնակիցներից մեկն է 2011թ. աշնանային ուսումնական շրջանից ի վեր:
Արևմտահայերենի դասընթացը հաջողությամբ է ներմուծվել դպրոցի ուսումնական ծրագրում: Բացի այդ, ուսանողները մասնակցում են հայկական մշակույթի (ճարտարապետություն և երաժշտություն) օնլայն դասընթացներին: Հիբրիդ դասարանի ուսուցիչ Արշալույս Ղարիբյանը բարձր է գնահատում հիբրիդ ծրագրի դերը` նշելով. «Այս դասընթացներն օգնում են մեր ուսանողներին հայոց լեզու, հայկական ճարտարապետություն ու երաժշտություն սովորել հետաքրքիր և լավ կազմակերպված դասերի միջոցով: Դրանք մատչելի են կիրառման համար և պարզ` տարբեր տարիքի աշակերտների համար:»
Հիբրիդ դասարանի ուսանողներից մեկը` Սերգեյ Յակիբչուկը, հայոց լեզու և մշակույթ սովորելու մուլտիմեդիա այս լուծումը շատ գրավիչ է համարում. «AVC-AGBU.org-ը հայկական կրթական հիանալի կայք է: Այն հետաքրքիր փաստեր է պարունակում հայկական ճարտարապետության, երաժշտության մասին: Կարծում եմ, որ կայքը գերազանց է սկսնակների համար, ովքեր նոր են սկսում հայոց լեզու սովորել: Այն ինձ շատ է դուր գալիս: Հիանալի աշխատա՛նք է:»
Լինելով Հայաստանից հեռու` անչափ կարևոր է պահպանել հայրենիքի հետ կապերը: Այս իմաստով ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրի սոցիալ-մշակութային միջոցառումները կատարյալ օգնականներ են: Աշակերտները մասնակցում են բազմաթիվ վիրտուալ շրջագայությունների և օնլայն խաղերի: Այս ամենի շնորհիվ ուսումն ավելի հետաքրքիր է դառնում, իսկ տարբեր դպրոցների հետ հանդիպումների արդյունքում սոցիալական միջավայր և ընկերային կապեր են ստեղծվում ամբողջ աշխարհով մեկ: Մեկ այլ ուսանող` Միքայել Սարկիսովը, ասում է. «Ինձ հատկապես դուր եկավ այն, որ կարող ես հայկական մշակույթ, երաժշտություն, լեզու սովորել թե՛ տանը, թե՛ դպրոցում: Պարզ է և գրավիչ միևնույն ժամանակ:»