login
Հոդվածներ
ՀՎՀ-ն հյուրընկալեց Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցչին 11/26/2010

2010թ. նոյեմբերի 26-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց Սերգեյ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ղազախստանի հայ համայնքը: Հայկական վիտուալ համալսարանի աշխատակիցները նրան ներկայացրեցին ՀԲԸՄ կրթական նորագույն հաստատությունը, որը բոլորովին նոր մոտեցմամբ նվիրված է հայկական կրթությունը:

Հաճելիորեն զարմացած ՀՎՀ հսկայական դերով եւ կարեւորությամբ պրն Գրիգորյանն առաջարկեց համագործակցություն սկսել Ղազախստանի բազմաթիվ հայ համայնքների եւ ՀՎՀ միջեւ: Մասնավորապես, նա հետաքրքրվեց ՀՎՀ կողմից առաջարկվող կրթական խառը մեթոդով:

Կրթական խառը մեթոդը հայկական կրթությունը հասանելի է դարձնում ողջ սփյուռքի հայկական դպրոցներում: Այն համակցում է դասարանային եւ օնլայն կրթությունը, որի ընթացքում երկու ուսուցիչները (դասարանի եւ օնլայն) համագործակցում են վեր հանվող հարցերը քննարկելու եւ զրույցների հետաքրքրական թեմաներ գտնելու համար: Ղազախստանի հյուրը նշեց, որ սա բավական լավ լուծում կլինի Կենտրոնական Ասիայի կիրակնօրյա դպրոցների համար: