login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է անվճար, նորաստեղծ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի մասին 01/29/2014

Այսօր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հայտարարեց առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի` «Հայկական լեռնաշխարհ»-ի մասին, որը հայկական մշակույթը եւ պատմությունը ներկայացնող ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերի նորարար շարքի առաջին գիրքն է եւ հանրությանն ամբողջովին անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով եւ համակարգիչներով:

Այս գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիրտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային ուսանողների շրջանակը: Օգտագործողին հարամարավետ առանձնահատկություններով հարուստ «Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքին ողջ աշխարհում մեծ ոգեւորությամբ են սպասում կրթական համակարգի ներկայացուցիչները եւ ընթերցողների լայն շրջանակները:

Գրքում ներկայացված են հայկական լեռնաշախարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը եւ վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով եւ տեսանյութերով: Ընթերցողներին հնարավորություն է տրվում հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձությունները եւ ծանոթանալ հատուկ այս աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:

 

«Մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքով հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնելու միտքը ծագեց Հայաստանի մասին տեղեկատվություն ստեղծելու, այն ավելի տեսանելի դարձնելու ցանկությունից: Առաջարկելով այն անվճար բջջային հեռախոսների և համակարգիչների համար մենք այն հասանելի ենք դարձնում բոլորի համար ամենուրեք, ամեն պահի: Այս գրքերը նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման և հայկական փորձի վերաբնորոշման հարցում», - նշեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանը:

«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում օգտագործված նյութերը վերցված են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ինչպես նաեւ ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից եւ համալսարաններում կիրառվող կրթական նյութերից:

Հաջորդող երկու գրքերը նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա եւ կներկայացնեն Հայաստանի տնտեսությանը, փոփ-մշակույթին եւ զբոսաշրջությանը վերաբերող թեմաներ: Գործածելով նորագույն տեխնոլոգիաները եւ հաշվի առնելով օգտատերերի արձագանքը՝ այս աղբյուրը ծառայում է հայկական կրթությունը միշտ եւ ամենուր հասանելի դարձնելու ՀՎՀ-ի առաքելությանը:

«Մենք միավորել ենք նորագույն տեխնոլոգիաները և հայկական լեռնաշխարհի վերաբերյալ լավագույն մուլտիմեդիա աղբյուրները` ստեղծելով շատ հետաքրքիր և հրապուրչ գիրք, որը կգրավի յուրաքաչյուր ընթերցողի”, - ասաց մոբայլ առևտրի ոլորտի ձեռներեց և ՀԲԸՄ ՀՎՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Բեն Թոքերը:

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է եւ հասանելի մի քանի վայրկյանում: 2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի եւ Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների եւ համակարգիչների համար:


Դիտեք էլեկտրոնային գրքի մասին տեսանյութը այս հղումով