Առաջարկներ
Ընդունելութիւն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ | ԴԱՍԸՆԹԱՑՔ |
---|---|---|
Ձմեռ 2025 | Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024 | Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի) |
Գարուն 2025 | Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի) | Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի) |
Ամառ 2025 | Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի) | Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Աշուն 2025 | Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 21 (Կիրակի) | Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան ընդլայնված գիտելիքներ բայի դիմավոր և անդեմ ձևերի, վերաբերականների, շաղկապների մասին: Ուսուցանվող նոր բառերի ու հաղորդակցական կառույցների օգնությամբ ուսանողները կկարողանան առավել ճշգրիտ ձևակերպել իրենց մտքերը թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում:
Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:
Ծանոթացման շաբաթ Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:
Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ
Միջանկյալ քննություն
Ավարտական քննություն
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: