login
Արևմտահայերենի բարձր մակարդակ – մաս 1
Հասանելի է տարբեր լեզուներով՝
infoՈւսանողի մասնակցութեան տեսակները

Դասի հիմնական նպատակը ուսանողների լեզվական գիտելիքները կատարելագործելն է: Այս ուսումնական շրջանում ուսանողները կշարունակեն զարգացնել իրենց գրելու, կարդալու, խոսելու և լսելով ըմբռնելու կարողությունները երկխոսությունների և բնագրերի միջոցով: Ուսանողները կկարողանան ճիշտ օգտագործել հավաքական գոյականները, ածականի և թվականի գործածությունը, անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ, փոխադարձ դերանունները, ինչպես նաև սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական ածանցավոր բայերը:

Ուսումնական շրջանի օրացոյց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԴԱՍԸՆԹԱՑՔ
Ձմեռ 2025Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի)
Գարուն 2025Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի)Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի)
Ամառ 2025Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի)Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի)
Աշուն 2025Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր  21 (Կիրակի)Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն﹐գոյականի թիվը, անձնական դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, հավաքական գոյական, ցուցական դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, ածականի գործածությունը, հարցական դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, թվականի գործածությունը, հարաբերական դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, բայի կազմությունը, որոշյալ դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, սոսկածանցավոր բայեր, անորոշ դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, պատճառական ածանցավոր բայեր﹐ ժխտական դերանուններ, տեքստ;
  • Բառեր և արտահայտություններ, երկխոսություն, բազմապատկական եւ կրավորական ածանցներով բայեր, փոխադարձ դերանուններ, տեքստ:

Ուսուցման արդյունքները

Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան ընդլայնած գիտելիքներ գոյականների, ածականների, թվականների, բայերի և դերանունների մասին: Նոր բառերի և հաղորդակցական արտահայտությունների օգնությամբ ուսանողները կկարողանան առավել ճշգրիտ և պարզ ձևակերպել իրենց մտքերը, արտահայտել դրանք թե՛ բանավոր, թե՛ գրավոր տարբերակներով:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 4

 

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Զ. Մելքոնյան, «Գործնական քերականություն արդի հայերեն լեզվի». (Պեյրութ, 2007)
  • Կ. Առաքելյան, «Դյուրին Հայերեն 1,2,3». (Բեյրութ, 2007)
  • Հ. Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ». (Երևան, 2009)
  • Կ. Սոնիկյան, «Հայոց լեզվի նոր բառարան». (Բեյրութ, 1992)
  • Զարեհ Մելքոնեան, «Գրական գիտելիքներ». (Պէյրութ, 1981)