Առաջարկներ
Ընդունելութիւն
| ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ | ԴԱՍԸՆԹԱՑՔ |
|---|---|---|
| Ձմեռ 2026 | Դեկտեմբեր 5 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 21 (Կիրակի) 2025 | Յունուար 12 (Երկուշաբթի) - Մարտ 17 (Երեքշաբթի) |
| Գարուն 2026 | Մարտ 13 (Ուրբաթ) – Մարտ 29 (Կիրակի) | Ապրիլ 6 (Երկուշաբթի) – Յունիս 9 (Երեքշաբթի) |
| Ամառ 2025 | Յունիս 5 (Ուրբաթ) – Յունիս 21 (Կիրակի) | Յուլիս 6 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 8 (Երեքշաբթի) |
| Աշուն 2025 | Սեպտեմբեր 4 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 20 (Կիրակի) | Հոկտեմբեր 5 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 8 (Երեքշաբթի) |
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կիմանան հայոց այբուբենի բոլոր տառերը և դրանց հնչյունները: Նրանք կկարողանան հասկանալ և օգտագործելառօրյա պարզ արտահայտություններ՝ ներկայացնելով իրենք իրենց և ուրիշներին, ինչպես նաև տալ հարցեր և պատասխանելհարցերին:
Կանոնավոր ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի շաբաթական մեկ դաս ձևաչափով և դասընթացը կավարտվի 9 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։ Երկարատև ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի հետևյալ ձևաչափով՝ մեկ դաս երկու շաբաթում և դասընթացը կավարտվի 16 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։
Ծանոթացման շաբաթ. ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ
Դաս 1-16
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)
Միջանկյալ քննություն
Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ավարտական քննություն
Ավարտական քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: