Հարավային դաշնային համալսարանում տեղի ունեցավ վկայականների հանձնման առցանց միջոցառում
02/28/2022
Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի (ՀԴՀ) ուսանողների առաջին խումբը հաջողությամբ ավարտեց ՀՎՀ-ի հայոց լեզվի դասընթացի առաջին մակարդակը և ստացավ վկայականներ։
ՀՎՀ-ի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը և հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը վարեցին առցանց միջոցառումը և վկայականներ հանձնեցին ՀԴՀ-ի թվով տասը ուսանողներին: Նրանք նաև ճանաչողական սահիկաշար էին պատրաստել՝ հարուստ Հայաստանի պատմության, մշակույթի և զբոսաշրջային վայրերի մասին ուշագրավ փաստերով։
ՀՎՀ-ի և ՀԴՀ-ի միջև համագործակցությունը հաստատվել է 2021 թվականին՝ ՀԴՀ-ի դասախոս-պրոֆեսոր Օլգա Շևչենկոյի և Դոնի Նախիջևանի հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի շարունակական ջանքերի շնորհիվ: ՀԴՀ-ի ուսանողները հայերեն են սովորում ՀՎՀ-ի հեռավար դասախոսի և համալսարանի դասախոս Ծովինար Սարգսյանի օգնությամբ։
«Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքն առաջիններից էր, որ միացավ ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին: 2011 թվականից ի վեր համայնքային կենտրոնում գործող ՀՎՀ-ի լաբորիատորիայում (AVC Lab) բոլորը՝ անկախ տարիքից, ունեն հայոց լեզուն սովորելու և հայկական մշակույթին ծանոթանալու հնարավորություն։