login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ն ընդլայնում է իր կրթական ծրագրերը. վիրտուալ այցելություն Պարույր Սևակի տուն-թանգարան 05/25/2024

Վերջերս ՀԲԸՄ ՀՎՀ թիմն այցելեց հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարան՝ նախապատրաստելու վիրտուալ այցելության համար նյութ, որի միջոցով հեռավար ուսանողները կծանոթանան այս մշակութային վայրին:


Վիրտուալ այցելությունը կընդգրկվի ոչ միայն ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ դպրոցների կրթական ծրագրերում, այլ նաև հայոց լեզվի դասընթացներում և հայ գրականության նոր մշակվող դասընթացում:


Կրկին անդրադառնալով ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ հայերեն կրթությունն աշխարհում հասանելի դարձնելու առաքելությանը, կարող ենք ասել, որ նման նախաձեռնությունները ոչ միայն հնարավորություն են ընձեռում հեռավար ուսանողներին սովորել հայոց լեզուն և գրականությունը, այլև ավելի խորը ուսումնասիրել հայկական մշակույթը:


ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար ուսանողներին հասանելի են նաև վիրտուալ այցելությունները դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Սարդարապատի հուշահամալիր և թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և այլն:


ՀԲԸՄ ՀՎՀ-ի՝ դասավանդման 8 լեզուներով հասանելի դասընթացների շրջանակում ուսանողներն ունեն հարմարավետ և ճկուն սովորելու հնարավորություն, ինչպես նաև հեռավար դասախոսների հետ անմիջական կապ հաստատելու հնարավորություն: Դասընթացներում ներառված են նաև կիսամյակի ընթացքում կազմակերպվող տարբեր սոցիալական միջոցառումներ և վիրտուալ այցելություններ: