Հիբրիդային դպրոցները նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը
02/21/2023
Փետրվարի 21-ին ՀԲԸՄ ՀՎՀ տարբեր հիբրիդային դպրոցների և գործընկեր կրթական հաստատությունների ուսանողները նշեցին Մայրենի լեզվի միջազգային օրը՝ արտասանելով այբուբեն աղոթքը, որը հարգանքի տուրք է հայոց այբուբենի 36 տառերին։
Ինչպես միշտ ՀԲԸՄ ՀՎՀ-ն հպարտությամբ միավորում է ամբողջ աշխարհի երիտասարդ հայերին՝ նախաձեռնելով նմանատիպ առցանց արշավներ, որոնք ուղղված են հայ մշակույթի և ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Տեսահոլովակում ներկայացված են Բեյրութի, Լիբանանի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն դպրոցի, ԱՄՆ-ի Սիամանթոյի ակադեմիայի, Կանադայի Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցի, Ֆրանսիայի Լիոնի Մարգարյան-Փափազյան վարժարանի, Աթենքի ՀԲԸՄ Արտակի Կալպակյան վարժարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Ռուսաստանի՝ Հյուսիսային Կովկասի թեմի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից Մայկոպ քաղաքի կիրակնօրյա դպրոցի, Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի, Ստեփանակերտի «Մունք» տեխնոդպրոցի և Երևանի՝ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի սաների ելույթները։
Ելույթը կարող եք դիտել այստեղ