login
Հոդվածներ
Առցանց այցելություն Էրեբունի թանգարան և ամրոց 10/21/2019

2019թ. հոկտեմբերի 19-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը՝ համագործակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցի, աշխարհասփյուռ լսարանին հրավիրել էր առցանց նշելու Երևանի 2801-ամյակը և շրջելու Էրեբունի թանգարանում և ամրոցում: Մասնակիցները ծանոթացան թանգարանում ցուցադրված հազվագյուտ հավաքածուի հետ, տեսան Երևանի «ծննդյան վկայականը»՝ սեպագիր արձանագրությունը, որը փաստում է. «…Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք…»: Թանգարանի էքսկուրսավար Սյուզաննա Սարգսյանի և ՀՎՀ կրթական ծրագրի պատասխանատու Մարինա Խաչատուրյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին ուրարտական մշակույթը և պատմությունը ներկայացնող հնագույն ամրոցի տարածքում: 

Առցանց այցելությանը միացել էին նաև ՀՎՀ ուսանողները, շրջանավարտները, դպրոցները և համայնքները աշխարհի տարբեր երկրներից: