login
Հոդվածներ
ՀՎՀ-ն շարունակում է իր առցանց միջոցառումների շարքը 02/25/2020

2020թ. փետրվարին ՀՎՀ-ն նախաձեռնեց երկու առցանց միջոցառում՝ հայկական ժառանգությունն ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար: Առաջինը նվիրված էր Հայաստանի հանրային ռադիոյին: Առցանց այցելության ողջ ընթացքում ազգային ռադիոյի արխիվի թվայնացման բաժնի ղեկավար, սիրված երգիչ Արթուր Իսպիրյանը ներկայացրեց հանրային ռադիոկայանի հիմնադրման պատմությունը և հարուստ ժառանգությունը, ցուցադրեց «Ոսկե ֆոնդի» գանձերը և խոսեց արխիվի թվայնացման այս պահին իրականացվող աշխատանքների մասին:

 

Երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 21-ին: Այն նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան և պատմում էր Կալկաթայում գործող սփյուռքի հնագույն դպրոցներից մեկի՝ Հայկական մարդասիրական քոլեջի գործունեության մասին: Առցանց այցելության ընթացքում ներկայացվեց, թե ինչպես են այսօր հայկական դպրոցները և եկեղեցիները պահպանում մեր մայրենի լեզուն Հայաստանի սահմաններից դուրս, թե ինչպես է երիտասարդ սերունդը հաղորդակցվում մայրենի լեզվով՝ էլ ավելի ամրապնդելով իր կապը հայկական արմատների և ինքնության հետ:

 

Դոկտ. Զորյանի ուղեկցությամբ կատարված առցանց այցելությունը դեպի Հայոց մարդասիրական ճեմարան մեծ արձագանք գտավ և բազմաթիվ շնորհակալական մեկնաբանություններ ստացավ: Շատերը խոսեցին ՀՎՀ-ի և ճեմարանի գնահատելի գործունեության մասին և կիսվեցին իրենց փորձառությամբ:

 

«… թող հայ համայնքը բարգավաճի և մնա Հնդկաստանում դարեր շարունակ»: Սուբաշիշ Նանդի

 

«Շնորհակալություն պարոն Զորյանին մարդասիրական ճեմարանը շատ գեղեցիկ ու նորովի ներկայացնելու համար»։

Վաչե Թադևոսյան

 

«Շնորհակալ ենք Ձեր ազնվական գործի համար: Հայոց լեզուն և եկեղեցին կարևոր դեր ունեն հայապահպանման համար»։

Հասմիկ Կարապետյան