login
Հոդվածներ
Հայոց ցեղասպանության դասավանդումը Տեխասի դպրոցականներին աշխարհագրություն առարկայի միջոցով 01/17/2023

ՀՎՀ կրթական հարցերով ղեկավար Մարինե Խաչատուրյանը և Օսթինի Համաշխարհային հարաբերությունների խորհրդի Global Scholars Diploma ծրագրի տնօրեն Մայքլ Քանինգհեմը ունեցան արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկեցին Տեխասի ավագ դպրոցի աշակերտների՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված փորձնական ծրագիրը՝ այն դասավանդելով աշխարհագրություն առարկայի միջոցով։

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, Օսթինի Համաշխարհային հարաբերությունների խորհուրդը և Տեխասի աշխարհագրության ուսուցիչները համագործակցեցին՝ մշակելու համար մի ծրագիր, որը բաղկացած է լինելու երկու մասից․առաջին մասում կլինեն պարզ առաջադրանքներ, որոնք պետք է կատարել դասընթացը սկսելուց առաջ, իսկ երկրորդ մասում ներառված է Հայաստանի աշխարհագրության երկօրյա դասընթացը։

 

Ուսումնական ծրագրում կներառվեն տարբեր առարկաներ, այդ թվում՝ աշխարհագրություն, պատմություն, մշակույթ և լեզու: Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է Տեխասի ուսանողների համար ընդլայնելու իրենց մտահորիզոնը և ծանոթանալու տարբեր մշակույթներին և աշխարհագրական շրջաններին:

 

Ծրագիրը հասանելի կլինի Տեխասի պետական համալսարանի TAGE կայքում: Ծրագրից կարող են օգտվել Տեխաս նահանգում աշխարհագրություն առարկայի 3000 ուսուցիչներ: Այս կերպ շատ ուսանողների հասանելի կլինի այս փորձնական ծրագիրը, և աշխարհագրություն առարկայի դասավանդումը մեծ թափ կստանա: