ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցները ավարտեցին ՀՎՀ հիբրիդ ծրագիրը
08/30/2015
9-շաբաթյա ամառային ծրագրի ընթացքում, որը մեկնարկեց 2015 թվականի հուլիսի կեսերին և ավարտվեց օգօոստոսին, ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցները մասնակցեցին ՀՎՀ հիբրիդ ծրագրի արևմտահայերենի դասընթացին: Երեք տարի շարունակ ՀՎՀ-ն հայոց լեզվի ամառային դասընթացներ է տրամադրել Երևանի ամառային փորձառության ծրագրին, որպեսզի օգնի ծրագրի մասնակիցներին զարգացնելու իրենց լեզվական հմտությունները:
ՀՎՀ-ի և Երևանի ամառային փորձառության ծրագրի(YSIP) 3-ամյա համագործակցության ընթացքում առաջին դեպքն էր, երբ ծրագրի մասնակիցները և ՀՎՀ կրթական թիմը որոշեցին ընտրել արևմտահայերենի դասընթացը` ի տաբերություն նախորդ մասնակիցների, որոնք նախընտրել էին արևելահայերենի դասընթացը:
Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի. առաջին խումբը կետրոնացավ արևմտահայերենի սկսնակների և տարրական մակարդակների վրա, եկրորդ խումբը`միջին մակարդակի վրա: Այս անգամ ՀՎՀ օնլայն ուսուցիչներ Անի Դեկիրմենչյանը և Զեփյուռ Խեբլիկյանը տրամադրեցին հայերենի առկա դասընթացներ` հիմք ընդունելով օնլայն դասընթացների նյութերը:
9-շաբաթյա ծրագրի ավարտին ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը վկայականներ տրամադրեց մասնակիցներին արևմտահայերենի դասընթացները հաջողությամբ ավարտելու համար: Ծրագրի մասնակիցները շատ տպավորված էին, որ կարողացան այդպիսի կարճ ժամանակահատվածում ստանալ այդքան գիտելիքներ և շնորհակալ էին ՀՎՀ անձնակազմին, որ իրենց անվճար, օնլայն ձևաչափով արևմտահայերեն սովորելու հնարավորություն ընձեռեց: