login
Հոդվածներ
Հասանելի է ՀՎՀ-ի շախմատի առցանց դասընթացի միջին մակարդակը 09/10/2016
ՀՎՀ-ի 2016 թվականի աշնանային ուսումնական շրջանի դասընթացները համալրվեցին ևս մեկ առցանց դասընթացով՝ «Շախմատի ռազմավարություն. միջին մակարդակ»: Նոր դասընթացը մշակվել է շախմատի առցանց դասընթացի առաջին երկու մակարդակները հաջողությամբ ավարտած ուսանողների պահանջ-խնդրանքով: Նոր դասընթացը նպատակ ունի զարգացնելու ուսանողների շախմատային հմտությունները, առաջարկելու առավել խոր գիտելիքներ: Նոր դասընթացի մշակմանը զուգահեռ նոր «տեսք» ստացան արդեն իսկ գործող երկու մակարդակները: Վերջիններս հարստացան նոր գործառույթներով և անիմացիաներով՝ ապահովելով առավել բարձր ինտերակտիվություն: Շախմատի դասընթացի բոլոր մակարդակները ուսանողներին առաջարկվում են անվճար հիմունքներով: