login
Հոդվածներ
Հայկական վիտուալ համալսարանը հյուրընկալեց ԱՄՆ ուսանողներին 06/30/2010

2010թ. հունիսի 30-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հյուրընկալեց ՀԲԸՄ ԱՄՆ-ի 2 ավագ դպրոցների ներկայացուցիչների:

Առաջինը ՀԲԸՄ Փասադենայի Վաչե եւ Թամար Մանուկյանների ավագ դպրոցի ավագ դասարանի խումբն էր: Հայերենի բաժնի երկու ուսուցիչներ Լորա Կույումջյանը եւ Նորայր Դադուրյանն ուղեկցում էին աշակերտներին: ՀՎՀ ծրագրի մասին ներկայացման ընթացքում աշակերտները տեղեկացան հայկական կրթության ոլորտի օնլայն նոր հնարավորություններին: Ներկայացումից հետո նրանք շրջեցին ՀՎՀ գրասենյակում եւ ծանոթացան աշխատակիցներին:

Երկրորդ խումբը ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցն էր, որը գործում է Կանոգա Պարկ-ում, ԱՄՆ: ՀՎՀ զարգացման մասնագետ Թալին Ջեղելյանը դպրոցի 35 աշակերտներին հակիրճ պատմեց ծրագրի մասին, իսկ տնօրեն Հասմիկ Խալափյանը ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի կողմից առաջարկվող դասընթացները եւ ՀՎՀ գործունեությունը: