login
Հոդվածներ
ՀՀ-ում ապաստան գտած միգրանտների և փախստականների առաջին խումբն ավարտեց ՀՎՀ-ի լեզվի դասընթացը 06/07/2018

2018 թվականի հունիսին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 12 ուսանողից կազմված ևս մեկ խումբ հաջողությամբ ավարտեց ՀՎՀ-ի լեզվի դասընթացը: Ուսանողները ստացան իրենց ավարտական վկայականները: ՀՎՀ-ի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջև ձևավորված երկամյա համագործակցության արդյունքում ՀՌՀ-ի ուսանողները հայոց լեզու են սովորում վիրտուալ համալսարանի օնլայն դասընթացների միջոցով: ՀՎՀ-ի կրթական ծրագրի համակարգող Մարինա Խաչատուրյանի կողմից անցկացվող դասընթացները կազմակերպվեցին ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրի շրջանակներում:

ՀՌՀ-ի ուսանողներից շատերը, հատկապես նրանք, ովքեր գալիս են հետխորհրդային երկրներից, հայկական ավանդական կրթություն չեն ստացել, ըստ այդմ, համալսարանի ակադեմիական դասընթացը նրանց համար հաճախ մատչելի չէ: ՀՎՀ-ի օնլայն դասընթացը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուսանողին ցուցաբերել գիտելիքների իր մակարդակին համապատասխան անհատական մոտեցում:

 

«Ես որոշեցի խումբս փոխել և հայերեն սովորել ՀՎՀ-ի հետ: Ծրագիրն ինձ դուր եկավ, քանի որ հաշվի է առնում յուրաքանչյուր ուսանողի անհատական ընդունակությունները և գիտելիքների մակարդակը: Երբ առաջին անգամ Երևան եկա, շատ քիչ էի հայերեն հասկանում: Դեռ մի փոքր ամաչում եմ խոսելիս, բայց արդեն սովորել եմ կարդալ և գրել»,- ասաց Տաթևիկ Բաբասյանը Ուկրաինայից:

 

Տեխնոլոգիաների կիրառումը լսարանում գրավիչ էր ուսանողների համար: «Օնլայն մեթոդը շատ ավելի հարմար է,-ասաց Նաստյա Շահվերդյանը,-դասագրքերի անհրաժեշտություն այլևս չկա, բացի այդ ես առավել նախընտրում եմ տպել, քան գրել ձեռքով»:

 

Անժելիկա Կասյանենկոն ժամանել է Ղրղզստանից, նա նույնպես հայերեն է սովորում ՀՎՀ-ի միջոցով: «Հայաստանում կյանքն ինձ համար առավել հարմար դարձավ: Չգիտեմ՝ կկարողանայի՞ արդյոք այսքան բան սովորել, եթե չլիներ այս մեթոդը: Հասկանալու և սովորելու համար միշտ օգնության էին գալիս դասերում օգտագործված պատկերներն ու տեսողական այլ միջոցները», - ասաց նա:

 

«Լինելով Հայաստանի առաջատար համալսարաններից մեկը՝ մենք բաց ենք որդեգրելու նոր գաղափարներ և դասավանդման նոր մեթոդներ: Արդիական լինելը հատկապես կարևոր է այս թվային դարաշրջանում, երբ կրթական բազմաթիվ հնարավորությունները և նյութերը հասանելի են օնլայն», - միջոցառման ընթացքում ասաց ՀՌՀ կրթական քաղաքականության և որակի վերահսկողության ծառայության ղեկավար Մարինա Խաչատրյանը:

 

ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը շնորհավորեց ուսանողներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հավելելով. «Հուսամ՝ Դուք առավելագույնը ստացաք այս փորձառությունից»: