login
Հոդվածներ
ՀՎՀ էլեկտրոնային դասագիրքը ներկայացվեց ԵԿՏԱ-ի և ԵՊՀ զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողներին 11/24/2016
ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի նորարարական շարքը, հատկապես «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային ուղեցույցը, շարունակում է գրավել զբոսաշրջության զարգացմանը հետևող ավելի շատ լսարանների։ 2016 թվականի նոյեմբերին երկու դասախոսություն կազմակերպվեց` ՀՎՀ էլեկտրոնային գրքերի շարքը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) զբոսաշրջության ֆակուլտետի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կայուն զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի ուսանողներին ներկայացնելու համար։ Առաջին դասախոսությունը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին ԵԿՏԱ-ի զբոսաշրջության ֆակուլտետում, երկրորդ դասախոսությունը` նոյեմբերի 24-ին ԵՊՀ կայուն զբոսաշրջության կառավարման ֆակուլտետում։ Ընդհանուր առմամբ երկու համալսարաններից գրեթե 80 ուսանողներ և դասախոսներ ներկա գտնվեցին դասախոսություններին, որպեսզի տեղեկանան ՀՎՀ-ի տրամադրած բազմաթիվ ծրագրերի մասին։ ՀՎՀ համագործակցության զարգացման մասնագետ Նաիրա Գասպարյանը դասախոսությունը սկսեց` խոսելով ՀՎՀ-ի ընդհանուր կոնցեպցիայի և ծրագրերի մասին, որից հետո ՀՎՀ գիտաշխատող Տիգրան Եփրեմյանը ներկայացրեց էլեկտրոնային գրքերի շարքը` հատկապես շեշտը դնելով «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային ուղեցույցի վրա։ Զբոսաշրջության ներկա և ապագա մասնագետները ծանոթացան «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի տրամադրած պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեղեկատվությանը` նախատեսված ինչպես Երևան այցելել ցանկացողների, այնպես էլ պարզապես քաղաքին ծանոթանալ ցանկացողների համար։ Ուսանողներին հատկապես հետաքրքրեցին մեկօրյա քաղաքային շրջագայությունները, արշավները, որոնք այցելուներին կօգնեն ինքնուրույն շրջելւ քաղաքում։ Դասախոսությունների ընթացքում ՀՎՀ թիմը ցուցադրեց էլեկտրոնային գրքի առանձնահատկությունների բազմազանությունը, որը ներառում է տեսանյութեր, ներածական վիրտուալ շրջայցեր, լուսանկարներ, 3D և պանորամային նկարներ, ինչպես նաև ներկայացրեց էլեկրոնային գիրքը ներբեռնելու տարբեր հնարավորությունները։ ՀՎՀ էլեկտրոնային գրքերի շարքի վերաբերյալ դասախոսությունները կշարունակվեն 2017 թվականին, որպեսզի նոր լսարանները, որոնք ցանկություն ունեն նորարարական միջոցներով Հայաստանը ներկայացնելու ամբողջ աշխարհին, իրազեկ լինեն ծրագրին։