login
Հոդվածներ
ՀՎՀ-ն մասնակցեց «Ձեռներեցություն և նորարարություն» խորագրով գիտաժողովին 06/03/2016
Հունիսի 3-ին ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների մասին առաջին գիտաժողովի շրջանակներում ՀՎՀ ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ՀՎՀ նորարարական կրթական ծրագիրը։ Գիտաժողովը նվիրված էր ՀԱՀ-ի 25-րդ տարեդարձին և ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) բացմանը։ Գիտաժողովին մասնակցում էին ձեռնարկատիրական, ծրագրային ապահովման մշակում իրականացնող բազմաթիվ ընկերություններ։ Դոկտոր Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ՀՎՀ-ն`խոսելով ուսուցման նոր մեթոդի և կրթական նոր մշակույթի մասին: Նա նաև ներկայացրեց, թե ինչպես է ՀՎՀ-ն իր ծրագրերի միջոցով այսօրվա պահանջներին համընթաց առաջ գնում։ Հայկական ձեռնարկատիրական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՀ-ի ուսանողները և հյուրերը ծանոթացան ՀՎՀ-ի նորարարական կարողություններին և հնարավորություններին։ Գիտաժողովը հնարավորություն ստեղծեց ՀՎՀ-ի համար՝ իր կրթական նորարարական միջոցները խթանելու և տարբեր ընկերությունների հետ համագործակցության նոր հորիզոններ բացահայտելու համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։