login
Հոդվածներ
ՀՎՀ-ն մասնակցեց առցանց կրթության առանձնահատկություններին նվիրված գիտաժողովին Հայաստանի ամերիկյան համալսարանում 04/14/2017

Հայկական վիրտուալ համալսարանը, ինչպես նաև հեռավար ուսուցման այլ մասնագետներ և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ ապրիլի 14-ին ներկա էին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած առցանց (հեռավար) կրթության առանձնահատկություններին նվիրված գիտաժողոին` փոխանակելու օնլայն կրթության ոլորտում ունեցած իրենց փորձառությունը։

ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն պրոֆ. Հասմիկ Խալափյանը ներկայացրեց օնլայն կրթության ոլորտում ՀՎՀ-ի ունեցած փորձառությունը, հաջողությունները և մարտահրավերները։ Պրոֆեսոր Խալափյանը նշեց, որ ՀՎՀ-ն երկար ճանապարհ է անցել իր հիմնադրման օրից ի վեր։ «Նոր տեխնոլոգիական և կրթական զարգացումները շարունակում են ավելանալ այն առավելությունների շարքին, որ Հայկական վիրտուալ համալսարանը առաջարկում է իր ուսանողներին` լավագույնս բավարարելով ուսանողների օրեցօր աճող պահանջները»։ ՀՎՀ-ի A1 հայոց լեզվի դասընթացի ընդլայնված տարբերակը, որը սովորեցնում է հայերենը` որպես երկրորդ լեզու, մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ, և դասընթացի հեղինակ Մարինա Խաչատուրյանին մոտ ապագայում ՀԱՀ-ի հետ համագործակցելու հնարավորություն ընձեռվեց։

Ելույթին հաջորդեցին արդյունավետ քննարկումներն ու հարցուպատասխանը։ Ակտիվ քննարկման հարթակ ստեղծվեց, որտեղ մասնակիցները խոսեցին հեռավար կրթության ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների և միտումների մասին։ Ելնելով հայագիտական կրթություն մատուցելու իր փորձառությունից` ՀՎՀ անձնակազմը կրկին հաստատում է այն միտքը, որ հեռավար կրթությունը այսօրվա հայկական կրթական համակարգում հեղափոխական փոփոխություն կատարելու մեծ ներուժ ունի։