Շախմատն օնլայն դասընթացների միջոցով. ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն առաջարկում է նորարարական մոտեցում ՖԻԴԵ-ի Նախագահական Խորհրդի նիստը Ծաղկաձորում
02/01/2013
Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) շարունակում է ընդլայնել իր գործունեությունը նոր նախաձեռնություններով` համընթաց շարժվելով ներկայիս տեխնոլոգիական զարգացումների և էլ-ուսուցման փորձի հետ: Պահպանելով օնլայն ուսուցման միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխանությունը` համալսարանը նաև ապահովում է ՀՀ կրթության նախարարության կողմից սահմանված Հայաստանի կրթական կարիքները:
Շախմատի ծրագիրը նախատեսված է թե\' կրտսեր եւ թե\' չափահաս ուսանողների համար: Նախագիծը վերջերս է ծնունդ առել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության արդյունքում, մի նախաձեռնություն, որն աջակցում է կառավարության` տարրական դպրոցական ուսումնական ծրագրերում շախմատը որպես պարտադիր դասընթաց մտցնելու դիրքորոշմանը:
2013 թ հունվարի 18-ից 20-ը Հայաստանը հյուրընկալեց ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի (ՆԽ) առաջին նիստը առողջարանային քաղաք Ծաղկաձորում: Եռօրյա քննարկումներին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ - ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ շախմատի միջազգային ֆեդերացիայի 24 անդամներ` քննարկելով համաշխարհային շախմատին առնչվող հարցեր:
Քննարկված հարցերի թվում էր 2011 թվականից շախմատը տարրական դպրոցներում որպես պարտադիր դասընթացներ կիրառելու հայկական հաջող փորձը: ՖԻԴԵ-ի նախագահը ընդգծեց այն փաստը,որ Հայաստանը կարևոր դեր է խաղացել շախմատի ոլորտում` ներգրավելով շախմատը հանրային դպրոցներիի ուսումնական ծրագրերում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խոսեց շախմատի ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին` մեջբերելով ՀՎՀ-ի հետ իրականացվող համատեղ նախագիծը. “ Ավելի բարձր արդյունքների հասնելու համար` մենք ՀԲԸՄ-ի հետ համատեղ սկսեցինք օնլայն դասընթացները: Հենվելով ՀՎՀ-ի օնլայն դասավանդման փորձի վրա` մենք արձանագրել ենք փայլուն նվաճումներ տարբեր տարիքային խմբերի` երեխաների և չափահասների մոտ` ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ”:
Նախագիծը ներկայացնելիս պարզ դարձավ, որ դասերը կազմելիս տարիքային խմբերին բնորոշ հոգեբանական առանձնահատկությունները և տպավորիչ տեսողական միջոցների ազդեցությունը հաշվի են առնվել ուսուցման առավելագույն արդյունքների հասնելու համար: “Մուլտիմեդիա տեխնիկայի օգտագործման ՀՎՀ-ի փորձը կիրառվել է, որպեսզի դասերը տեսողական առումով դառնան գրավիչ և սովորողի ուշադրությունը կենտրոնացնեն` դարձնելով սովորելու գործընթացը դյուրին և հաճելի”,- նշում է Պր. Զորյանը: Ծրագրի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել որոշակի հմտություններ, այդ թվում` կենտրանալու, ստեղծագործական և ռազմավարական մտածողություն: Ծրագիրն ունի երեք` սկսնակների, միջին և բարձր, մակարդակ: Ծրագիրն իր առաջին դասընթացը կմեկնարկի 2013 թ. ընթացքում:
Շախմատի ծրագրի միջոցով Հայկական վիրտուալ համալսարանը եզակի դեր կխաղա` զարգացնելով շախմատային մտածողութունը և շախմատի մշակույթը Հայաստանում և ողջ աշխարհում:
ՖԻԴԵ-ի հանդիպումը դիտեք սեղմելով հղումը ՖԻԴԵ-ի 2013թ ՆԽ նիստ
Շախմատի դասերի մասին տեղեկացեք սեղմելով հղումը ՀՎՀ-ի շախմատի դասընթացներ