Հայկական Վիրտուալ Համալսարանի նոր դասասենյակ՝ Դոնի Ռոստովում
09/28/2011
Սեպտեմբեր 28, 2011- ին ՀԲԸՄ-ի Հայկական Վիրտուալ Համալսարանը հանձնառել է ևս մեկ ծրագրով ընդլայնել Ռուսաստանի հայկական գաղութների հայապահպանման ծրագրերի շարքը, աջակցելով նոր հիբրիդ ուսումնական կենտրոնի՝ ՀՎՀ դասասենյակի բացմանը Դոնի Ռոստովում:
Բացման արարողությունը տեղի ունեցավ Հայ Համայնքի Կենտրոնի նոր շենքում: Բացմանը ներկա էին հայկական գաղութի եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրյալներ և հյուրեր կազմակերպություններից ու ԶԼՄ-ից: Հայ Համայնքի Կենտրոնի ղեկավար պրն. Սուրմալյանն ու ՀՎՀ օնլայն կրթության համակարգող տիկին Մարինա Խաչատուրյանը կտրեցին բացման կարմիր ժապավենը:
Բացման խոսքը հղեց Հայազգ Ֆոնդի նախագահ, Հայ Համայնքի Կենտրոնի գործունյա անդամ՝ պրն. Ս. Սայադովը, որից հետո ՀԲԸՄ-ի ՀՎՀ դասասենյակն օրհնեց Տեր Անանիա Բաբայանը՝ Ռոստովի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը:
Համաձայն պրն. Սուրմալյանի, Ռուստովում հայկական մեծ համայնք կա և հայկական դպրոցներ չունենալու փաստը ավելի է կարևորում ՀԲԸՄ-ի ՀՎՀ դասասենյակի գոյությունը, որն էլ մեծապես կնպաստի նոր սերնդի հայապահպանմանը:
Տիկին Մարինա Խաչատուրյանը՝ (ՀՎՀ օնլայն կրթության համակարգող), ներկայացրեց Հայկական Վիրտուալ Համալսարանն ու նրա բաժանմունքները, ներկաներին ծանոթացնելով նաև հիբրիդ կրթական մոդելով ՀՎՀ-ի և այլ դպրոցների միջև նախկինում ձևավորված համագործակցությանը:
Հանդիսավոր արարողության փակումն արեց պրն. Գրիգոր Անիսոնյանը՝ Մոսկվայի «Նոյյան Տապան» հայկական թերթի գլխավոր խմբագիրը: Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը մեծապես ուրախ է Ռոստովի պատմական և խոր արմատներ ունեցող համայնքի նախաձեռնությանն աջակցելու համար, մասնավորապես, որ նա վկայել է Ռոստովի Հայկական Համայնքի ղեկավարների հուզմունքն ու խանդավառությունը ՀՎՀ նոր դասասենյակի հիմնադրման կապակցությամբ.«Մենք շատ ուրախ ենք Դոնի Ռոստովի հայ համայնքի անդամներին օգնելու և ՀՎՀ-ի միջոցով նրանց որակյալ առցանց ուսուցում ապահովելու համար: Մենք գիտակցում ենք Հայկական կրթության կարևորությունը Սփյուռքում, հատկապես Ռուսաստանի այն համայնքներում, որտեղ մեծ է խանդավառությունը: Սա լիրաժեք կերպով համապատասխանում է ՀԲԸՄ-ի առաքելությանը»: