ՀԲԸՄ եվրոպական գագաթաժողովն ուսումնասիրում է հեռավար ուսուցման հնարավորությունների ընդլայնման հարցը ՀՎՀ-ի հետ
01/28/2017
2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարության շուրջ 40 անդամները ՀԲԸՄ եվրոպական գագաթաժողովի շրջանակներում հավաքվեցին Բրյուսելում՝ մշակելու տարածաշրջանի առաջիկա հինգ տարիների ռազմավարության իրագործման ծրագիրը:
Լեզու և ժառանգություն. սա էր ՀԲԸՄ Եվրոպայի ռազմավարության չորս հիմնասյուներից մեկը, որի առնչությամբ ընդունված առանցքային որոշումը վերաբերում էր Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով առցանց ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը: Աշխատանքային չորս հանդիպումներից մեկն ամբողջությամբ նվիրվեց այս հարցի քննարկմանը և իրականացմանը: Գագաթաժողովի այս աշխատանքային հանդիպումը համակարգում էր ՀՎՀ-ի հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանը: Մասնակիցները համակարծիք էին, որ ՀՎՀ-ի կրթական առցանց ծրագիրը Եվրոպայի հայերի լեզվական և մշակութային ժառանգության պահպանման ամենաարժեքավոր միջոցն է: Ակտիվ քննարկումների ընթացքում դոկտ. Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի տեսլականը, ինչպես նաև հեռավար ուսուցման դերը հայագիտական կրթությունը Սփյուռքի հայերին հասանելի դարձնելու գործում: Մասնակիցները նշեցին նաև Եվրոպայում առկա և լեզվի ու ժառանգության պահպանմանը նպաստող մի շարք այլ հնարավորություններ:
ՀՎՀ-ի օգնությամբ հեռավար ուսուցման հնարավորությունների ընդլայնման հարցին զուգահեռ գագաթաժողովն ունեցավ ևս երեք աշխատանքային հանդիպումներ, որոնք վերաբերում էին Արցախում Եվրոպական միության