login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանում են Սփյուռքի նախարարության Արի տուն ծրագրի մասնակիցները 06/30/2010

Ռուսաստանի, Վրաստանի, Կանադայի, Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների շուրջ 100 ներկայացուցիչներ այցելեցին Հայկական վիրտուալ համալսարան 2010թ. հունիսի 30-ին:

Ուսանողները Հայաստան էին ժամանել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական խորհրդի անդամ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմանդիր դոկտ. Երվանդ Զորյանը բազմամարդ դահլիճում ողջունեց ուսանողներին եւ նրանց հայկական կրթության ու դրա խնդիրների վերաբերյալ կենդանի քննարկման հրավիրեց: Ներածական խոսքից հետո ուսանողները մասնակցեցին հայոց պատմության առաջին վիրտուալ դասին, որն անցկացրեց օնլայն ուսուցիչ Օվսաննա Ճորոխյանը:

Հանդիպման վերջում ՀՎՀ տնօրեն Հասմիկ Խալափյանը հանգամանորեն պատասխանեց ուսանողների հարցերին: