Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա
44-օրյա պատերազմից հետո ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ստեղծեց «Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա» հատուկ դասընթացը, որի հեղինակներն են համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետները։ Դասընթացը հասանելի է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում՝ ռազմավարական պլանավորման փորձը հայրենիքի և Սփյուռքի որոշում կայացնողների մեջ տարածելու նպատակով:
Ռազմավարական զարգացման դասընթացում ներկայացվում է IRC (հետաքրքրվածություն, լուծում, հնարավորությունների շրջանակ) մեթոդը՝ բազմակողմանի, խիստ անորոշ և բարդ ազգային անվտանգություն ունեցող միջավայրերը գնահատելու համար։
Դասընթացում առկա են նաև ինտերակտիվ տեսադասեր, քննական հարցեր, քարտեզներ և այլ միջոցներ՝ օգնելու ուսանողներին ավելի լավ հասկանալ ազգային անվտանգության գաղափարները և դրանց կիրառումը։
Դասերից հետո կա նաև նախապես ձայնագրված սիմուլյացիոն վարժություն, որն արտացոլում է դասընթացում ընդգրկված մեթոդների գործնական կիրառումը։ Այս սիմուլյացիոն խաղը ստեղծվել է առարկայի փորձագետների խմբի կողմից, ովքեր, օգտագործելով տարբեր իրավիճակներ, գնահատել են Հայաստանի գալիք ուղիները և զարգացրել ռազմավարական միտումներ։
Դիտե´ք տեսանյութը այստեղ