«Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագիր
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը և հենվելով սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա: Այն նախագծվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայկական ընդհանուր բարեգործական միության ՀԸԲՄ) Սիլիկոնյան հովտի պալատի կողմից և գործարկվել է ՀՎՀ-ի վիրտուալ հարթակում։
2020թ. աշնանը հայկական 15 ստարտափների հիմնադիրներ և ձեռնարկատերեր մասնակցեցին 8-շաբաթյա առցանց դասընթացին, որի նպատակն էր նրանց նախապատրաստել միջազգային շուկաներ մուտքգործելու ընթացակարգերին ու մեխանիզմներին, ինչպես նաև ուղղակիորեն նպաստել Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններին: Ծրագրի աքսելերացիոն բաղադրիչը ներառում է մի շարք ոլորտներում Սիլիկոնյան հովտի առաջատար փորձագետների՝ ճանաչված միջազգային ընկերությունների հիմնադիրների և տնօրենների, ներդրումային ընկերությունների ղեկավարների և անվանի բուհերի մանկավարժների անմիջական մասնակցությունը: Ծրագրերը կազմվել են` նպատակ ունենալով ձեռներեցներին տրամադրել տեխնիկական և բիզնես թեմաներով ասընթացներ:
Ծրագրի ավարտին մասնակից ստարտափները եզակի հնարավորություն ստացան Սիլիկոնային հովտից ներդրողներին ներկայացնելու իրենց գործարար գաղափարները և տեղում ներդրումներ ներգրավելու։
«Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի շրջանակներում տեղի ունեցան նաև zoom հանդիպումներ ոլորտի նշանավոր հյուր-բանախոսների հետ սփյուռքից, ովքեր իրենց փորձը և խորհուրդները փոխանցեցին մասնակիցներին։