login
Միջնադարյան հայոց պատմություն – մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը ներկայացնում է միջնադարյան հայոց պատմությունը` ընդգրկելով XII դարի սկզբից մինչև XVII դար ընկած ժամանակահատվածը: Այն տեղեկություններ է տալիս Բագրատունյաց թագավորության տրոհման և անկման պատճառների,սելջուկ թուրքերի արշավանքների և հայկական ազատագրական ապստամբությունների մասին, ինչպես նաև Կիլիկյան Հայկական թագավորության մասին:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Շեշտը դրված է հայկական թագավորությունների, հայկական կառավարման կառույցների, Հայաստանի անկախության խնդիրների, սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման վրա:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Թեմաները

  • Բագրատունյաց թագավորության տրոհումն ու անկումը: Պետական կարգը և սոցիալ-տնտեսական կյանքը;
  • Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան: Հայ-վրացական զինակցությունը սելջուկների դեմ պայքարում 12-13-րդ դդ.;
  • Կիլիկիայի հայկական պետությունը 11-րդ դարի վերջին և 12-րդ դարում;
  • Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում;
  • Հայաստանը 13-15-րդ դարերում;
  • Հայաստանը թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում (16-17-րդ դդ.);
  • Հայաստանի ազատագրության խնդիրը ուշ միջնադարում;
  • Հայ մշակույթը 9-17-րդ դարերում:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայոց պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությանը, կունենան գիտելիքներ համաշխարհային պատմության մեջ հայոց պատմության դերի մասին, կունենան պատմական գործընթացները ուսումնասիրելու, վերլուծելու, մեկնաբանելու և խնդիրները լուծելու փորձ:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օնլայն ուսուցիչներ

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում տպագրված վերջին հրապարակումների, դպրոցական ուսումնական ծրագրերի, պատմագիտական քննարկումների և բանավեճերի հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Հայ ժողովրդի պատմություն, ՀԳԱ հրատ., հատոր 1-8 (Երևան 1967-1984)
  • Է. Դանիելյան, Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 2008)
  • Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 1998)