login
Հոդվածներ
Թողարկվել է «Կումայրիից մինչեվ Գյումրի» առաջին ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը 12/15/2021

2021 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական վիրտուալ համալսարանը թողարկեց իր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի հինգերորդ թողարկումը: «Կումայրիից մինչև Գյումրի» էլեկտրոնային ուղեցույցը ստեղծվել է Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ՝ հովանավորությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀԲԸՄ-ի: Այն մուլտիմեդիա տարբերակով ներկայացնում է Գյումրու պատմական և մշակութային տեսարժան վայրերը, առաջարկում է եռաչափ (3D) և վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ հարակից կառույցների որոնման հնարավորությամբ և հարուստ տեսողական բովանդակությամբ։ Էլ․ գիրքն ունի նաև բազմալեզու աուդիո-լսելու հնարավորություն։ Էլեկտրոնային ուղեցույցի առցանց շնորհանդեսին մասնակցեցին ավելի քան 80 հյուրեր`տեղական և միջազգային համայնքներից:
Միջոցառման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

 

«Այս կարևոր նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի մշակութային  քաղաքներից մեկի՝ Գյումրիի պատմամշակութային ժառանգության իրազեկման և հասանելիության  համար»,- ասաց ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
 

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Փարեթչանը նախագիծն անվանեց «գործընկերության դրական ներուժի ևս մեկ օրինակ»:
 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, դոկտոր Երվանդ Զորյանը նոր էլեկտրոնային ուղեցույցը որակեց ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի հաջողված շարունակություն․ «Այս անգամ այն գեղեցիկ պատմություն-քարտեզի ձևաչափով է՝ ինտերակտիվ մուլտիմեդիա բովանդակությամբ: ՀՎՀ-ն օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաներ Գյումրիի գեղեցիկ ժառանգությունը առցանց հասանելի դարձնելու համար»:
 

Քաղաքի էլ․ ուղեցույցը հասանելի է անվճար՝  avc-agbu.org/kumayri/ea կայքում։
Կարդալ մամուլի հաղորդագրությունը՝
անգլերեն
հայերեն