2015թ. ավարտին ՀՎՀ էլեկտրոնային գրքերն ունեն ավելի քան 16,500 ընթերցող
12/30/2015
Հայկական թեմաների վերաբերյալ էլեկտրոնային աղբյուրները զգալիորեն ավելացան ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնության շնորհիվ: ՀԲԸՄ ՀՎՀ-ն սկսեց մշակել իր էլեկտրոնային գրքերի շարքի անդրանիկ համարը 2014 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն կար բավարարել ընթերցողների պահանջները` նրանց տրամադրելով հայագիտության բնագավառի նյութեր մուլտիմեդիա հարթակում: Երբ թողարկվեց երկրորդ գիրքը, ՀՎՀ մուլտիմեդիա գրքերի ընթերցելիությունն աննախադեպորեն աճեց, և 2015 թվականի վերջում ընթեցողների թիվը հասավ 16,933-ի:

Փաստը, որ էլ. գրքերում արծարծվում են հայկական թեմաներ, խոչընդոտ չէ հայկական արմատներ չունեցող ընթերցողների համար: Նպատակը միայն հայերին կրթելը չէ, այլ գրքերի միջոցով հասանելի լինել բոլորին, ովքեր հետաքրքրված են հայկական թեմաներով: Գրքերի գրավիչ ոճը, նյութի ներկայացման մատչելիությունը, արդի միջոցների կիրառումը գրքերի ընթերցումը դարձնում են առավել հաճելի: Գրքերը կազմված են ոչ շատ պաշտոնական և ոչ էլ շատ հասարակ ոճով և, հետևաբար, թիրախը թե՛ համալսարանական լսարանն է, թե՛ հանրությունը:
Էլ. գրքերի շնորհիվ ՀՎՀ-ն շարունակեց հավատարիմ մնալ իր առաջնային առաքելությանը. այն է` հայերին օգնել բացահայտելու և ճանաչելու հայկական ինքնությունը, իրենց իսկ պատմական, մշակութային և լեզվական ժառանգությունը նորագույն մուլտիմեդիա տեխնոլոգիաների միջոցով: